Վրաստանը և Հայաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Թբիլիսիում կառավարության շենքում կայացած ճեպազրույցի ժամանակ Ղարիբաշվիլին խոսել է Վրաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների մասին։
«Ուրախությամբ ուզում եմ նշել, որ մեր երկրների միջև առևտրային հարաբերությունները զարգանում են։ Առևտրաշրջանառությունն արդեն գերազանցել է մեկ միլիարդ դոլարը։ Հայաստանը Վրաստանի համար վեցերորդ առևտրային գործընկերն է և երկրորդ արտահանող երկիրը։ Անցյալ տարի Հայաստանից մեզ այցելել են գրեթե մեկ միլիոն զբոսաշրջիկներ և այցելուներ, ինչը շատ կարևոր է մեր երկրի տնտեսության զարգացման համար»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանն ու Հայաստանը վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատում էին ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման վրա։
«Մենք ավանդաբար, պատմականորեն, շատ ուժեղ դաշնակիցներ ենք, բարեկամներ, ոչ միայն հարևաններ։ Մենք շատ լավ գործընկերություն ունենք բոլոր ուղղություններով։ Դե ֆակտո մենք արդեն ռազմավարական բարեկամներ ու գործընկերներ էինք։ Այսօր այս իրավիճակը ձևակերպվեց, և մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Երկու երկրների կառավարությունները պատրաստ են էլ ավելի զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետը նաև ընդգծել է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ Նրա խոսքով՝ Վրաստանը միշտ պատրաստ է իր ներդրումն ունենալ այս հարցում։
«Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը։ Ուզում եմ մեր հույսը հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր, որն, անկասկած, կնպաստի և կամրապնդի տարածաշրջանում խաղաղությունը, կնպաստի կայունությանը, ինչը կարևոր է մեր երկրների և ազգերի համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Վրաստանում։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ Այսօր տեղի է ունեցել Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը։