«Մեր կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի երկրում լինի խաղաղություն, կայունություն, բարձր տնտեսական աճ, գործազրկությունն ու աղքատությունը պատմական նվազագույնին են հասել»,- կառավարության նիստում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ինչպես նշել է վարչապետը, վերջին երկու տարում ստեղծվել է 220 հազար աշխատատեղ, լարիի փոխարժեքը կայուն է, և կառավարությունը նախատեսում է բազմաթիվ խոշոր ծրագրեր, որոնք կիրականացվեն այս տարի։
«Նախորդ տարին փակեցինք երկնիշ տնտեսական աճով։ Մի քանի շաբաթ առաջ հրապարակվեցին թարմացված տվյալները։ Մասնավորապես, 10,1 տոկոսը 2022-ի համար է, ինչը նշանակում է, որ վերջին երկու տարիներին ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ։ Սա, իհարկե, պատահական չէր։ Սա մեր կառավարության մտածված, խելամիտ քաղաքականության արդյունքն է։ Մեզ համար գլխավոր մարտահրավերներից մեկը երկնիշ գնաճն էր։ Անցյալ տարի կար մի շրջան, երբ գնաճը հասավ 12-ի և 13%-ի, բայց դա միայն մեզ մոտ չէր։ Սա գլոբալ մարտահրավեր է, խնդիր, որը սկսվել է կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, այնուհետև շարունակվել Ուկրաինայի պատերազմից հետո։ Եվրոպայում սա կոչվում էր նաև պատերազմի հետևանքով առաջացած գնաճ։ Մենք այս դեպքում բացառություն չէինք լինի։ Չնայած դրան՝ մեզ հաջողվեց կայունացնել գնաճի մակարդակը։ Մասնավորապես, ներկայիս գնաճն արդեն 9,4 տոկոս է, ինչը, կարելի է ասել, լավատեսության առիթ է տալիս, բայց դա բավարար չէ։ Մեր խնդիրն է հնարավորինս նվազեցնել գնաճը։ Ինչպես գիտեք, գներն այն խնդիրն ու մարտահրավերն են, որն այսօր անհանգստացնում է աշխարհին ու մեր ժողովրդին»,- ասել է Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարի խոսքով, իշխանությունն ակտիվորեն աշխատում է օդանավակայանի նախագծի վրա, որը ենթադրում է 500 միլիոն դոլարի ներդրում, իսկ Անակլիա նավահանգստի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարի։ «Մենք հավակնություն ու մոտիվացիա ունենք տարածաշրջանի լավագույն օդանավակայաններից մեկը ունենալ Թբիլիսիում։ Երկրորդ փուլում նախատեսվում է Բաթումի օդանավակայանի ընդլայնում և ամբողջական արդիականացում։ Բացի այդ, մենք ցանկանում ենք այս տարի սկսել Անակլիա նավահանգստի շինարարությունը։ Մենք ակտիվորեն աշխատում ենք դրա վրա, էկոնոմիկայի նախարարությունը ակտիվ աշխատանքներ է տանում, ինչպես գիտեք խոշոր հիդրոէլեկտրակայանի նախագծեր են իրականացվելու»,- ասել է Ղարիբաշվիլին։
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ 2023 թվականի հունվարին կենսապահովման նպաստ է ստացել 667 668 մարդ, ինչը 19 492-ով ավելի է 2022 թվականի հունվարի տվյալներից։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2015 թվականին կենսապահովման նպաստ է ստացել ընդամենը 389 650 մարդ, իսկ այսօրվա թիվը 278 018-ով ավելի է, քան 7 տարի առաջ։
Այս տարվա հունվարի տվյալներով՝ հանրային զբաղվածության խթանման պետական ծրագրի շրջանակներում աշխատանքի է տեղավորվել 139 011 սոցիալապես անապահով անձ, թեև նրանց համար 4 տարի շարունակ կպահպանվի կենսապահովման և այլ նպաստները, որոնցից օգտվում են սոցիալապես անապահովների կարգավիճակ ունեցողները:
2021 և 2022 թվականներին Վրաստանից արտագաղթել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2021 թվականին երկիրը լքել է Վրաստանի 80 351 քաղաքացի, երկիր է վերադարձել 38 526 մարդ, իսկ արտերկրում մնացել՝ 40 825 մարդ։ Անցյալ տարվա տվյալները դեռ չեն հրապարակել, թեև արտագաղթողների թիվը ակնկալվում է, որ շատ ավելի բարձր կլինի: