Վրաստանում միջին աշխատավարձն աճել է 309 լարիով և կազմել 1773 լարի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

2022 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 21,2%-ով կամ 309,9 լարիով և կազմել 1773,7 լարի։ Կանանց միջին աշխատավարձը կազմել է 1411,7 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2123,2 լարի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ ըստ գործունեության տեսակի համեմատաբար բարձր աշխատավարձեր են արձանագրվել հետևյալ ոլորտներում.

  • Տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 3672,6 լարի (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 61,8%-ով),
  • Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 2726,7 լարի (աճը՝ 12,1%),
  • Շինարարություն՝ 2535,8 լարի (աճը՝ 14,8%),
  • Մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 2455,1 լարի (աճը՝ 15,1%)։

Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 258 լարի (22,4%), իսկ տղամարդկանցը՝ 355,3 լարի (20,1%)։ Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում ավելի բարձր է եղել, քան կանանց։

Ինչ վերաբերում է բիզնես ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձին, ապա «Սաքստատի» տվյալներով, նախորդ տարվա չորրորդ եռամսյակում աշխատավարձն աճել է 313,2 լարիով (19,6%) և կազմել 1911,1 լարի։ Ըստ գործունեության տեսակների՝ ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է տեղեկատվության և հաղորդակցության ոլորտներում (3773,6 լարի, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 64,7%-ով), ինչպես նաև արվեստի, զվարճանքի և հանգստի (2 959,1 լարի, աճել է 18.3%-ով) ոլորտներում։

Ոչ ձեռնարկատիրական և ֆինանսական հատվածում միջին ամսական աշխատավարձը, 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճել է 272,4 լարիով (21.8%) և կազմել 1523,0 լարի։ Կախված գործունեության տեսակից՝ ֆինանսական և ապահովագրական ոլորտներում աշխատողներն ունեն համեմատաբար բարձր միջին աշխատավարձ։

Միջին աշխատավարձով առաջատար են Թբիլիսին ու Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանը։ Թբիլիսիում միջին ամսական աշխատավարձը կազմում է 2066 լարի, Մցխեթա-Մթիանեթիում՝ 1560 լարի, Աջարիայում՝ 1492 լարի, Քվեմո Քարթլիում՝ 1376, Իմերեթիում՝ 1235, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 1212, Սամցխե-Ջավախեթիում՝ 1201 լարի։ Տարածաշրջաններից ամենացածր միջին աշխատավարձը գրանցվել է Շիդա Քարթլիում՝ 1150լարի, Կախեթիում՝ 1095 լարի, Գուրիայում՝ 1023 լարի, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում՝ 910 լարի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):