Արդարադատության նախարարության վերջին տվյալների համաձայն, որոնք ստացել է «Վրաստանի լուրերը», 2022 թվականի փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելուց հետո, մինչև 2023 թվականի նոյեմբերի 17-ը, Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 24 386, իսկ կացության թույլտվության համար՝ 15 506 քաղաքացի։ Նույն ժամանակահատվածում Վրաստանում որպես անհատ ձեռնարկատեր է գրանցվել Ռուսաստանի 25 689 քաղաքացի, իսկ 1 550 ընկերությունում՝ որպես բաժնետեր և/կամ հիմնադիր է գրանցվել 1 957 ՌԴ քաղաքացի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կարճաժամկետ կացության թույլտվություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 2 779 քաղաքացի, որոնցից 1 336-ի դիմումը բավարարվել է, իսկ 1 302-ը՝ մերժվել։ Մնացածը դեռ չի քննարկվել, գտնվում է քննարկման փուլում, կամ եզրակացությունը պատրաստվում է հիմա։
Վրաստանի 848 նախկին քաղաքացիներ կացության թույլտվություն են խնդրել. բավարարվել է 790 դիմում։
Մշտական բնակության թույլտվություն ստանալու համար դիմել է ՌԴ 3 003 քաղաքացի (Վրաստանի քաղաքացու ընտանիքի անդամ կամ 10 տարի Վրաստանում բնակվող): Բավարարվել է 2 287 դիմում, մերժվել է 511 քաղաքացու դիմում։
Ընտանիքի միավորման համար Վրաստանում կացության թույլտվություն ստանալու համար դիմել է ՌԴ 2 028 քաղաքացի, որից 1455-ի դիմումը բավարարվել է, 366 քաղաքացու դիմումը՝ մերժվել։
Ներդրումային կացության թույլտվություն ստանալու համար դիմել է ՌԴ 233 քաղաքացի․ 168 հայտ բավարարվել է, 43-ը՝ մերժվել։
Ուսումնական կացության թույլտվություն ստանալու համար դիմել է ՌԴ 1 563 քաղաքացի. 1378 դիմում բավարարվել է, 27-ը՝ մերժվել։
ՌԴ 86 քաղաքացի դիմել է հատուկ կացության թույլտվություն ստանալու համար․ 73 դիմում բավարարվել է, 2-ը՝ մերժվել։
Ռուսաստանի քաղաքացիները ամենից հաճախ Վրաստանում աշխատանքային կացության թույլտվություն են պահանջում ՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 17-ը պահանջվել է 4 964 նման թույլտվություն։ Այստեղից 2022 թվականին գրանցվել է 2183 դիմում, 2023 թվականին՝ 2781 դիմում։ Երկու տարիներին էլ ՌԴ 1 530 քաղաքացու տրվել է աշխատանքային կացության թույլտվություն, մերժվել է 2 881-ը։
2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում բնակվելու իրավունք է ստացել ընդհանուր առմամբ 9 021 Ռուսաստանի քաղաքացի։
Նույն ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմել է Ռուսաստանի Դաշնության 24 386 քաղաքացի։
Գրանցվել է Վրաստանի քաղաքացիությունը (նախկին քաղաքացի) վերականգնելու ժամանակավոր իրավունքի տրամադրման 3695 դիմում, որից 2795-ը բավարարվել է, 534 քաղաքացու դիմում՝ մերժվել, 139-ը մնացել է չքննարկված, 155-ը գտնվում է քննարկման փուլում, 7-ը կասեցվել է, եզրակացություն է պատրաստվում 65 դիմումի վերաբերյալ։
Ռուսաստանի 23 քաղաքացիներ խնդրել են վերականգնման կարգով Վրաստանի քաղաքացիություն (նախկին քաղաքացի) ստանալ: 6 դիմում բավարարվել է, 1-ը չի բավարարվել, 17-ը մնացել է չքննարկված։
Ռուսաստանի 11 քաղաքացի դիմել է պարզեցված կարգով Վրաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ 5 հայտ բավարարվել է, 3-ը չի բավարարվել։
Ռուսաստանի 8 377 քաղաքացիներ դիմել են բացառիկ կարգով Վրաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ Դրանցից 5 457-ը նախորդ տարի, իսկ 2920-ը՝ այս տարի։ Բացառիկ կարգով Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել Ռուսաստանի 2 880 քաղաքացու, մերժվել է 4 576 դիմում։
Ռուսաստանի 7 քաղաքացիներ դիմել են հատուկ ընթացակարգով (ծնված Վրաստանում) Վրաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ 4 դիմում բավարարվել է։
Ռուսաստանի 12 265 քաղաքացիներ խնդրել են պահպանել Վրաստանի քաղաքացիությունը (լինելով Վրաստանի քաղաքացի և միևնույն ժամանակ ունենալով այլ երկրի քաղաքացիություն): 7430 դիմում բավարարվել է, 3770 դիմորդ մերժվել է։
Ռուսաստանի 8 քաղաքացիներ սովորական կարգով դիմել են Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար, 1 դիմում բավարարվել է։
2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն է ստացել Ռուսաստանի 13 120 քաղաքացի։
Ռուսաստանի քաղաքացիները զանգվածաբար Վրաստան են տեղափոխվել Ուկրաինա ռուսական ներխուժումից և պատերազմի սկսվելուց հետո։ Նրանց թիվն ավելացավ հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 21-ից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսպես կոչված մասնակի զորահավաք հայտարարեց՝ 300 000 մարդ զորակոչելու համար: Այդ օրերին Լարսի սահմանային կետում ՌԴ քաղաքացիների մի քանի կիլոմետրանոց հերթեր էին գոյացել։ Սաքստատի տվյալներով՝ 2022 թվականին բնակության նպատակով Վրաստանում մնացել է Ռուսաստանի 62 300 քաղաքացի։