Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա մեղադրել է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը երկրում «լարվածության աճի» համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Դաշինքի առանձին երկրներ փորձում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում՝ դրանով իսկ ելք ստանալով դեպի Կասպից ծովի ռեսուրսներ և ուղղակի ելք դեպի Կենտրոնական Ասիա։ Իրավիճակը ապակայունացվում է և ֆինանսավորվում են բողոքի ցույցեր Վրաստանում, որից պահանջում են ակտիվ հակառուսական գործողություններ»,- ասել է Բելոուսովը՝ ելույթ ունենալով Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
Բելոուսովն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության կուրսը, որն, ըստ նրա, ուղղված է Ռուսաստանին դիմակայելուն, հանգեցնում է լարվածության աճին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մի շարք շրջաններում։
«Միջնորդական ծառայությունները Հայաստանին և Ադրբեջանին առանց արարողակարգի են առաջարկվում՝ լուծելու իրենց տարաձայնությունները։ Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում և թելադրանքով։ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի ծրագրերը՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի ոլորտ ընդգրկելու համար»,- ասել է Անդրեյ Բելոուսովը։ Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարն այսօրվա նիստին չի մասնակցել։
Վրաստանում բազմահազարանոց բողոքի ակցիաների պատճառ է դարձել իշխող կուակցության կողմից այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի կրկին նախաձեռնությունն ու դրա ընդունումը։ Չնայած լայնածավալ բողոքներին և արևմտյան գործընկերների կոչերին, «Վրացական երազանքը» հաղթահարեց ռուսական օրենքի վրա դրված նախագահի վետոն։ Ռուսաստանը միակ երկիրն է, որի ղեկավարները հրապարակայնորեն ողջունել և հավանություն են տվել նշված օրենքի ընդունմանը։
