Շուկայի վերահսկողության գործակալության կողմից խաղալիքների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ խաղալիքներում բորի պարունակությունը թույլատրելի նորմայից 10 անգամ և 30 անգամ գերազանցել է։ Բորը քաղցկեղածին, մուտագեն և թունավոր վերարտադրության CMR նյութ է, որն անուղղելի վնաս է հասցնում երեխայի օրգանիզմին, ինչպիսիք են քաղցկեղը, մուտացիան կամ վերարտադրողական թունավորումը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Երաժշտական խաղալիքի քսիլոֆոնի (սերիա/ապրանքանիշը՝ frog insects knock xylophone արտադրող - Mut) լաբորատոր փորձաքննության ժամանակ պարզվել է, որ խաղալիքն ունի ներկ, որը կարող է առաջացնել շնչուղիների խցանում և շնչահեղձություն երեխայի մոտ, քանի որ քսիլոֆոնը նախատեսված է մինչև երեք տարեկան երեխաների համար, որոնց բնորոշ վարքագիծը խաղալիքները բերանը դնելն է։
Մինչև երեք տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքը չպետք է պարունակի մանր մասեր և չպետք է բաժանվի մասերի։
Խաղալիք զենքի (արտադրող՝ Shengbo Toys Factory, սերիա/ապրանքանիշը անհայտ) լաբորատոր փորձաքննությունը պարզել է, որ զենքի փամփուշտներն ունեն փոքրիկ բեկորներ, որոնք կարող են հայտնվել երեխայի կոկորդը և առաջացնել վերին շնչուղիների շնչառական բարդություններ։
Խաղալիք քսիլոֆոնի (սերիա/ապրանքանիշը՝ HP622, արտադրող՝ HAO PENG DA TOYS FACTORY) լաբորատոր փորձաքննության ժամանակ պարզվել է, որ խաղալիքն ունի շարժվող փոքրիկ հատված, որը կուլ տալու դեպքում կարող է առաջացնել վերին շնչուղիների շնչառական բարդություններ։
Լոգանքի խաղալիքի (սերիա/ապրանքանիշը՝ 111-1, արտադրող՝ XIONG LI TOYS FACTORY) լաբորատոր փորձաքննության ժամանակ պարզվել է, որ խաղալիքն ունի շարժվող փոքրիկ հատված, որը կուլ տալու դեպքում կարող է առաջացնել վերին շնչուղիների շնչառական բարդություններ։
Եղունգների լաքի խաղալիքի հավաքածուի (սերիա MBK-326, արտադրող՝ MEI BO KAI) լաբորատոր փորձաքննությունը պարզել է, որ խաղալիքը պարունակում է 191,8 մգ/կգ կապար, ինչը 95,9 անգամ գերազանցում է օրենքով սահմանված սահմանաչափը։
Ընկերություններին հանձնարարվել է շուկայից հեռացնել վտանգավոր խաղալիքները։
Խաղալիքների անվտանգության պահանջները ուժի մեջ են մտել 2021 թվականի հուլիսի 1-ից։ Խաղալիքները վերահսկվում են շուկայի վերահսկողության գործակալության կողմից։ Տեխնիկական կանոնակարգը, որը կազմվել է ԵՄ հրահանգի համաձայն, վերաբերում է մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքներին։ Գործակալությունն իրականացնում է խաղալիքների փաստաթղթային զննում, վիզուալ և լաբորատոր փորձաքննություն։ Քանի որ Վրաստանում չկան խաղալիքների մեխանիկական և քիմիական փորձարկման համապատասխան լաբորատորիաներ, գործակալությունը նմուշներն ուղարկում է արտասահմանյան հավատարմագրված լաբորատորիաներ։
Անվտանգության պահանջների խախտման հայտնաբերման դեպքում պատժամիջոցները ներառում են ցուցում, վաճառքի կասեցում, արտադրանքի հեռացում, հետկանչում, ինչպես նաև ոչնչացում այն դեպքերում, երբ խաղալիքը պարունակում է վտանգավոր քիմիական խառնուրդներ:
Խաղալիքների անվտանգության հետ կապված կարող եք դիմել շուկայի վերահսկողության գործակալությանը, թեժ գծի՝ 14 83 հեռախոսահամարով։
