Խարագաուլիի մունիցիպալիտետի Մարելիսի գյուղում փրկարարները հայտնաբերել են սողանքի հետևանքով երկաթգծերի վրա թափված հողի զանգվածի տակ մնացած տղամարդու դին։ Մահացածը 77-ամյա թոշակառու Յուրի Քուրդաձեն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Տեղացիների խոսքով՝ Յուրի Քուրդաձեն փնտրել է իր անասուններին, երբ հանկարծակի սողանք է տեղի ունեցել։
«Կարծում եմ, որ ավելի մեծ ուշադրություն կպահանջվի, որպեսզի այն վայրերը, որտեղ կարող են լինել նման սողանքային գոտիներ, մանրակրկիտ ուսումնասիրվեն՝ հետագայում նման փաստերից խուսափելու համար»,- ասել է Խարագաուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Կոբա Լուրսմանաշվիլին։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ տղամարդուն հողի զանգվածի տակ որոնել են նաև անօդաչու թռչող սարքի և փրկարար շան օգնությամբ։
Մարելիսիում երկաթգծի մոտ հուլիսի 1-ին սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է։ Վրաստանի երկաթուղիները ուղևորափոխադրումների մի մասը չեղարկել է նաև հուլիսի 2-ին և 3-ին։ Ինչպես նշում են ընկերությունում, այս պահին Մարելիսի կայարանի մերձակա գծերն ամբողջությամբ մաքրվել են, վերականգնվել է կոնտակտային ցանցը։ Նախատեսվում է այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 17:00-ից վերսկսել գնացքների երթևեկությունը։
