Հանրապետական կուսակցության նախագահ, պատգամավոր Խաթունա Սամնիձեն ընտրություններից առաջ միացել է «Հանուն փոփոխությունների կոալիցիային»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Ես որոշեցի լինել մարդկանց հետ, ում հետ կարող եմ երկխոսել, քննարկել, վիճել, պայմանավորվել և համատեղ կառավարել երկիրը, որպեսզի մարդիկ լինեն այս երկրի հիմնական կիզակետը։ Ես հաղթեցի իմ անձնական ճակատամարտը, հաղթեցի հիվանդությունը, անցա շատ տառապանքների միջով։ Հիմա երկիրը բուժելու ժամանակն է, և մենք դա կանենք կոալիցիա 4-ի հետ միասին»,- ասել է Սամնիձեն՝ Զուգդիդիում կայացած մամուլի ասուլիսում։
Բացի Խաթունա Սամնիձեից, կոալիցիային են միացել նաև էթնիկ ադրբեջանցի ակտիվիստները։ Վրաց լեզվի և գրականության բանասեր Օքթայ Քազումովի խոսքով՝ իր թիմում, որը կոչվում է «Ակտիվիստները հանուն ապագայի», ընդգրկված են Վրաստանի տարբեր շրջաններում բնակվող էթնիկ ադրբեջանցի ակտիվիստներ։ «Նրանք իրենց ամենօրյա եռանդով ու քրտնաջան աշխատանքով արդեն ապացուցել են, որ հավատարիմ ու բարի կամեցողներ են մեր հայրենիքին և կշարունակեն դա անել»,- ասել է Քազումովը։
Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները կոալիցիաներ են կազմում.
- «Հանուն փոփոխությունների կոալիցիան» սկզբում ստեղծվել է «Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» և «Դրոա» կուսակցությունների կողմից։
- «Հզոր Վրաստանում» միավորվել են «Լելոն», Անա Դոլիձեի «Հանուն ժողովրդի» կուսակցությունը, «Ազատության հրապարակ» քաղաքական շարժումը և Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ» կուսակցությունը։
- «Միասնությունը» հիմնադրվել է «Միացյալ ազգային շարժում» և «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» կողմից։ Այս կոալիցիային միացել են քաղաքագետ Գիա Ջափարիձեն, պատմաբան Լաշա Բաքրաձեն և խորհրդարանի անկախ պատգամավորներ Արմազ Ախվլեդիանին և Թամար Կորձաիան։
