Վրաստանի խորհրդարանը նախատեսում է 6.7 մլն լարիով գնել 60 նոր ավտոմեքենա։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ մեքենաները պետք է լինեն 2024 թվականից ոչ շուտ արտադրված սեդաններ, աշխատեն հիբրիդային շարժիչով և լինեն ցանկացած գույնի, բացի սևից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
Ըստ խորհրդարանի գրասենյակի, այս գնումն անհրաժեշտ է, քանի որ օրենսդիր մարմնի ավտոպարկը հնացել է, իսկ մեկ մեքենայի միջին վազքը գերազանցում է 300 հազար կիլոմետրը։ Խորհրդարանի հաշվեկշռում այսօրվա դրությամբ կա 89 ավտոտրանսպորտային միջոց։
«Հայտարարված գնման նախահաշվային արժեքը կազմում է 6 712 230 լարի, որից բուն տրանսպորտային միջոցների արժեքը մոտավորապես 5 557 800 լարի է, իսկ մնացած 1 154 430 լարին 5 տարի երաշխիքային ժամկետի համար հաշվարկված ծառայության (վառելիքի և սպասարկման) մոտավոր արժեքն է»,- հայտնել են խորհրդարանի գրանսենյակից:
Ընդդիմադիր պատգամավոր Ռոման Գոցիրիձեի կարծիքով՝ խորհրդարանում անձնական մեքենաներ ունենալը խորհրդային ժառանգություն է և անհամատեղելի է Վրաստանի տնտեսական վիճակի հետ։ Պատգամավորի խոսքով՝ «Վրացական երազանքի» 84 անդամներից 50-ին անձնական ավտոմեքենա է սպասարկում։
«Վրաստանի խորհրդարանը, հավանաբար, միակն է աշխարհում, երբ իշխող կուսակցության խորհրդարանական մեծամասնությունից յուրաքանչյուր երկրորդ պատգամավորի անձնական ավտոմեքենա է սպասարկում։
Ավտմեքենաները մաշվում են, և ոչ ոք չի վիճարկում, որ դրանք պետք է փոխարինվեն, բայց այն, ինչ կատարվում է Վրաստանի խորհրդարանում, զուրկ է բարոյական կամ ֆինանսական տրամաբանությունից։ Դա տեղի է ունենում, երբ նոյեմբերից շարքային պատգամավորի աշխատավարձը կրկնապատկվում է՝ հասնելով 8 հազար լարիի, իսկ պաշտոններ ունեցող պատգամավորների աշխատավարձն էլ ավելի է բարձրանում, որը որոշ դեպքերում նույնիսկ անցնում է 10 հազար լարին։
Անձնական մեքենաների խորհրդային մնացորդները պետք է ջնջվեն։ Այդպես է բոլոր նախարարություններում, պետական հիմնարկներում։ Սա առավել ևս անընդունելի է մի երկրի համար, որտեղ բնակչության մեկ քառորդը աղքատության պատճառով կա՛մ պետական սոցիալական օգնություն է ստանում, կա՛մ կանգնած է այն ստանալու հերթի մեջ»,- ասել է Ռոման Գոցիրիձեն։
Նոր մեքենաները շահագործման կհանձնվեն 2025 թվականից և կսպասարկեն հաջորդ՝ 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին։
