Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Վրացական երազանքի» կրկին նախաձեռնած ռուսական օրենքը և 83 կողմ, 23 դեմ ձայներով ընդունեց այն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
Քվեարկությունից առաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույց է անցկացրել, որի ժամանակ հայտարարել է, որ «Վրացական երազանքը» չի պատրաստվում գնալ փոխզիջումների և հրաժարվել ռուսական օրենքից։ Նույնը կրկնեց օրենքի հեղինակներից Անրի Օխանաշվիլին։
«Ընտրությունը պարզ է։ Սկսած գործը պետք է հասցնել ավարտին։ Պայքարելու ենք մինչև վերջ, պաշտպանելու ենք մինչև վերջ։ Առաջ դեպի Եվրոպա արժանապատվորեն։ Լեզվով, հայրենիքով, հավատքով։ Կեցցե միացյալ ինքնիշխան Վրաստանը։ Ես ձեզ կոչ եմ անում աջակցել օրինագծին»,- քվեարկությունից առաջ պատգամավորներին դիմել է Օխանաշվիլին։
Խորհրդարանական ընդդիմության անդամների կարծիքով՝ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին և 83 պատգամավորները աշխարհաքաղաքական ընտրություն կատարեցին հօգուտ Ռուսաստանի՝ անտեսելով միջազգային գործընկերների զգուշացումը, որ եթե օրենքն ընդունվի, երկիրը չի դառնա Եվրամիության անդամ։
Լիագումար նիստից հետո «Վրացական երազանքի» անդամները ներքին գործերի նախարարության կազմակերպած ոստիկանական շղթայի օգնությամբ լքել են օրենսդիր մարմինը և այս կերպ խուսափել խորհրդարանի դիմաց շարունակվող բողոքի ակցիայից։
Ռուսական օրենքը վերջնականապես ընդունելու համար այն պետք է քննարկվի ու երրորդ ընթերցմամբ քվեարկության դրվի Իրավական հարցերի հանձնաժողովում, որից հետո կանցնի լիագումար նիստ։ Ռուսական օրենքը հաստատելու համար բավական է 76 պատգամավորների ձայնը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բազմիցս հայտարարել է, որ վետո է դնելու ռուսական օրենքի վրա, թեև «Վրացական երազանքն» ունի այն հաղթահարելու ռեսուրս։
