Խորհրդարանը 6 տարի ժամկետով Վրաստանի հանրային պաշտպանի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդներից, խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Այսօր լիագումար նիստին Իոսելիանին ստացել է ներկա 99 պատգամավորներից 96-ի աջակցությունը։ Ոչ ոք դեմ չի քվեարկել։ Հանրային պաշտպան ընտրելու համար անհրաժեշտ էր խորհրդարանի 90 պատգամավորի աջակցությունը։
Լևան Իոսելիանին հանրային պաշտպանի միակ թեկնածուն էր։ Խորհրդարանին ուղղված իր ուղերձում նա նշել է, որ պատասխանատվություն է ստանձնել երկրի համար շատ ծանր պահին, ինչը գիտակցում է։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, ովքեր վստահություն են հայտնել ինձ, բայց ճիշտն ասած, ես ամբիոն բարձրացա միայն ասելու, որ ուզում եմ շնորհակալություն հայտնել երեք շատ խիզախ կանանց՝ Թամար Կորձաիային, Խաթունա Սամնիձեին և Թեոնա Աքուբարդիային, ովքեր մեկ շաբաթ դիմացել են աննախադեպ ճնշումներին, որ ինձ չաջակցեին: Սա նրանց նկատմամբ արված ահաբեկումն էր, և այնուամենայնիվ նրանք պահեցին իրենց խոսքը և պահեցին իրենց սկզբունքը: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մենք պետք է կանանց հույսը ունենանք այս երկրում: Կանանցից, ովքեր ավելի համարձակ են, քան այն տղամարդկանցից շատերը, ովքեր այստեղ նստած չեն միայն այն պատճառով, որ չեն կարողացել նայել իմ աչքերի մեջ: Ամեն ինչ անելու եմ արդարացնելու այն պաշտոնը, որն ունի շատ պատվաբեր անուն՝ «Հանրային պաշտպան», լինել բոլոր քաղաքացիների հանրային պաշտպանը»,- ասել է Լևան Իոսելիանին։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Լևան Իոսելիանին անձնական որակներն են եղել հիմնական պատճառներից մեկը, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է աջակցել նրան։
«Լևան Իոսելիանին միակ փոխզիջումային տարբերակն էր, որի շուրջ կարելի էր 90 ձայն հավաքել։ Միակ փոխզիջումային տարբերակը, և սա էր հիմնական պատճառներից մեկը, բացի անձնական որակներից, որ մենք նման որոշում կայացրինք։ Ես խորապես հավատում եմ, որ Լևան Իոսելիանին կլինի անկախ հանրային պաշտպան, և նա կլինի հանրային պաշտպան, ինչը նշանակում է ծառայել ժողովրդին»,- ասել է Կոբախիձեն։
«Լելոյի» անդամ Սալոմե Սամադաշվիլին քննադատել է հանրային պաշտպանի ընտրության գործընթացը: Նրա խոսքով, Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած պահանջներից մեկը հանրային պաշտպանի ինստիտուտի անկախության պահպանումն էր, «այդ թվում, որ նշանակման գործընթացը պետք է լինի ներառական, հասարակական կազմակերպությունները պետք է ներգրավվեն այս գործընթացում, և հանրային պաշտպանը պետք է վայելի հանրային բարձր վստահություն»:
«Հանրային պաշտպանի պաշտոնում առանց մրցակցության մեկին հաստատելը, մանավանդ, երբ շատ որակավորված թեկնածուների մերժել ենք, քանի որ նրանք ժամանակին քաղաքական բովանդակությամբ գրառում են արել, իսկ այսօր քաղաքական կուսակցությունից թեկնածու եք հաստատում այս պաշտոնում, չի կարող համարվել Եվրամիության պահանջների կատարում։ Ակնհայտ է, որ այս թեկնածուն չի ունենա մեր աջակցությունը»,- ասել է Սամադաշվիլին։
Լևան Իոսելիանիին սատարող պատգամավորներ Խաթունա Սամնիձեն, Թամար Կորձաիան և Թեոնա Աքուբարդիան նույնպես բացատրել են իրենց շարժառիթը։ Նրանք ընդգծել են փոխզիջումների կարևորությունը այս գործընթացում։
«Այո, ես նախընտրում եմ ունենալ ընտրված հանրային պաշտպան, ոչ թե պաշտոնակատար։ Եթե մենք չկարողանանք փոխզիջման հասնել, այդպես էլ լինելու: Ամենակրիտիկական պահին, երբ այս գործընթացները տեղի են ունենում Վրաստանում, մարդու իրավունքների պաշտպանությունը դառնում է էլ ավելի կարևոր և անհրաժեշտ խնդիր՝ մի կողմ թողնելով եվրոպական հանձնարարականը։ Անկախ թեկնածուի կարգավիճակին դեմ գնալու ձեր ցանկությունից, ես ձեզ այս հնարավորությունը չեմ տա և պատասխանատվություն եմ կրում իմ կատարած ընտրության համար»,- ասել է անկախ պատգամավոր Թեոնա Աքուբարդիան։
2022 թվականի դեկտեմբերի 22-ին խորհրդարանը չկարողացավ 19 թեկնածուներից որևէ մեկին ընտրել հանրային պաշտպան։
Լևան Իոսելիանին պատգամավոր է դարձել 2020 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ 2018-2020 թվականներին եղել է «Վրաստանի քաղաքացիական շարժում» կազմակերպության գործադիր տնօրենը, իսկ 2008-2016 թվականներին ունեցել է իր իրավաբանական ընկերությունը։ Լևան Իոսելիանին ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և Չիկագոյի իրավունքի մեդիացիայի ծրագրի մեդիատոր է: