Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է նախագահին հուլիսի 18-19-ը խորհրդարանի արտահերթ նիստ նշանակելու խնդրանքով։ Բյուրոյի նիստում Պապուաշվիլին ասել է, որ եթե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փորձի միջամտել խորհրդարանի աշխատանքին, նա ինքը կհայտարարի նիստի նշանակման մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Օրակարգի հավանական հարցերն են գլխավոր դատախազի ընտրությունը, համաներման նախագիծը, ինչպես նաև կրթության ուղղությամբ մի քանի օրենքների նախագծեր»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ հինգշաբթի օրը՝ հունիսի 18-ին, իրավական հարցերի հանձնաժողովը կլսի գլխավոր դատախազի թեկնածու Գիորգի Գաբիտաշվիլիին, իսկ նույն օրը լիագումար նիստում քվեարկության կդրվի նրա թեկնածությունը, իսկ ուրբաթ օրը համաներման մասին օրինագիծը կընդունեն առաջին ընթերցմամբ։
Ընդդիմությունը չի աջակցի Գիորգի Գաբիտաշվիլիի ընտրությանը գլխավոր դատախազի պաշտոնում։ «Գիրչիի» անդամ Ալեքսանդր Ռաքվիաշվիլին կարծում է, որ երբ լրանում է 10-րդ գումարման խորհրդարանի մանդատը, սխալ է 6 տարի ժամկետով նոր գլխավոր դատախազ ընտրելը։ Պատգամավոր Թեոնա Աքուբարդիայի խոսքով՝ ինքը չի մասնակցի քվեարկությանը։
«Չեմ կարծում, որ որևէ մեկին պետք է զարմացնի, թե ով է ընտրվելու նոր գլխավոր դատախազի պաշտոնում, որովհետև բոլորս ամեն ինչ գիտենք։ Սա օլիգարխի կամքը կատարողն է, Փարցխալաձեի նախկին տեղակալը, ռուսական «Էֆ Էս Բե»-ի ներկայացուցիչը։ Ես չեմ պատրաստվում մասնակցել քվեարկությանը, քանի որ չեմ կարծում, որ նրանց բեմադրած ողջ ֆարսը ծառայում է դատախազ ընտրելուն, որը կլինի Վրաստանինը, այլ ոչ թե Բիձինա Իվանիշվիլինը»,- ասել է Թեոնա Աքուբարդիան։ Գիորգի Գաբիտաշվիլին գլխավոր դատախազի տեղակալն է 2013 թվականից։
Խորհրդարանի գարնանային նստաշրջանն ավարտվել է հունիսի 28-ին։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում նախագահը խորհրդարանի նախագահի խնդրանքով հրավիրում է արտահերթ նիստ։ Եթե գրավոր հարցումը ներկայացնելուց հետո 48 ժամվա ընթացքում նախագահը հրավիրելու ակտ չի հրապարակել, ապա Խորհրդարանն իր կանոնակարգով գումարվում է հաջորդ 48 ժամվա ընթացքում։ Արտահերթ նիստն անցկացվում է միայն նախաձեռնողի սահմանած օրակարգով և փակվում է դրա ավարտից հետո։
