Խորհրդարանի մոտ մեծ թվով մոբիլիզացված ՆԳՆ աշխատակիցները բերման են ենթարկել ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ Ձերբակալվածների թվում են հակաօկուպացիոն շարժման հիմնադիր Դավիթ Քացարավան և վերջերս բանտից ազատված Լազարե Գրիգորիադիսը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Դավիթ Քացարավան հատուկ նշանակության ջոկատի շրջափակից մի քանի մետր այն կողմ կանգնած հավանաբար հայտարարություն է արել, երբ մի քանի հատուկ ջոկատայիններ վազել ու ձերբակալել են նրան։ Այս ամենը նկարահանող քաղաքացու դեմքին պղպեղի սփրեյ են փչել։
Հեռուստահաղորդավար Նանուկա Ժորջոլիանին ասում է, որ ականատես է եղել Լազարե Գրիգորիադիսի ձերբակալությանը.
«Տեսան, որ ամենաանվնասը, ամենահանգիստը կանգնած է Լազարեն, բոլորը հանգիստ էին, բայց ինչ-որ մեկը գոռաց, դուրս եկան, Լազարեի ձեռքից բռնեցին ու քարշ տվեցին։ Նրանք հստակ գիտեին, թե ում բռնեն ու ներս բերեն»։
Մայրը նույնպես հաստատում է Լազարե Գրիգորիադիսի ձերբակալությունը։
Ներքին գործերի նախարարությունը դեռ տեղեկություն չի հրապարակում, թե քանի հոգի է բերման ենթարկված և ինչի հիման վրա։
Ռուսական օրենքի երրորդ ընթերցմամբ ընդունումից հետո խորհրդարանի դիմաց խաղաղ ցույցը ցրվեց։ Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների հետ մեկտեղ Ռուսթավելիի պողոտայում տեղակայվել են ջրցան մեքենաներ։
Ըստ ՆԳՆ հաղորդագրության՝ հանրահավաքը դուրս է եկել հավաքների և ցույցերի օրենքով սահմանված նորմերից և «բռնի բնույթ է ստացել»․
«Հասարակական կարգը վերականգնելու համար ՆԳՆ-ն կիրառել է օրենքով նախատեսված հատուկ միջոցներ»,- ասում են ՆԳՆ-ից՝ հանրահավաքի մասնակիցներին կոչ անելով «ենթարկվել ոստիկանության օրինական ցուցումներին և արհեստականորեն չսրել իրավիճակը, հակառակ դեպքում իրավապահները կկիրառեն օրենքով սահմանված հատուկ միջոցներ»։