Խորհրդարանի մոտ ռուսական օրենքի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է եվրոպական և եվրատլանտյան կառույցներում Վրաստանի ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Ալեքսի Պետրիաշվիլին ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են մանր խուլիգանությանը և ոստիկանության պահանջներին անհնազանդությանը։
Մինչ այդ խաղաղ ցուցարարների դեմ հատուկ նշանակության ջոկատի անդամները կիրառել են այսպես կոչված պղպեղի սփրեյ։ Բժիշկները ցուցարարներին շտապ բուժօգնություն են ցուցաբերել։
ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսթավելիի պողոտայում բողոքի ակցիան դարձել է բռնի, ակցիայի մասնակիցները տեղում բանավոր և ֆիզիկապես վիրավորանք են հասցրել իրավապահներին, այդ իսկ պատճառով հատուկ միջոցներ են կիրառվել։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ խորհրդարանի մոտ ցուցարարների հավաքն արտոնված չէ։ Քաղաքապետարանը ցուցարարներին կոչ է արել «զերծ մնալ սադրանքներից և հնարավորություն տալ ապրիլի 29-ին նախատեսված միջոցառման կազմակերպիչներին իրականացնել իրենց աշխատանքը»։
«Ի՞նչ «չարտոնված» հանրահավաք։ несанкционированный митинг - միայն Ռուսաստանն ունի նման տերմին, և թվում է, թե տեքստն ուղղակիորեն ռուսներն են գրել»,- ասել է Վրաստանի նախկին հանրային պաշտպան, «Եվրոպական ուղեծրի» ղեկավար Նինո Լոմջարիան։
Վրաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն՝ «յուրաքանչյուր ոք, բացառությամբ նրանց, ովքեր մաս են կազմում պաշտպանական ուժերին կամ պետական կամ հասարակական անվտանգության պաշտպանության համար պատասխանատու մարմնին, իրավունք ունի առանց նախնական թույլտվության հրապարակային և անզեն հավաքներ անցկացնել»։
Հանրային պաշտպանի խոսքով՝ հավաքը դադարեցնելու նախադրյալ չկա, և հանրահավաքը խաղաղ է։ Հանրային պաշտպանը դիմել է ՆԳՆ-ին՝ ուժ չկիրառել հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ և թույլ տալ նրանց օգտվել Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից։
Ապրիլի 29-ին երեկոյան «Վրացական երազանքը» հանրահավաք կանցկացնի՝ հաջակցություն ռուսական օրենքի։ Մարզերից հանրահավաքի համար բերվում են հանրային ծառայությունների աշխատակիցներ, այդ թվում՝ իրենց կամքին հակառակ։ «Երազանքի» հակաակցիայի համար իշխանությունները երեկ առավոտից խորհրդարանի տարածքը պարսպապատել են երկաթե ցանկապատերով։