Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում «Վրացական երազանքի» նիստի ավարտից հետո հայտարարությամբ է հանդես եկել։ Ըստ Զուրաբիշվիլիի՝ «այսօր Վրաստանի խորհրդարանն այլևս գոյություն չունի»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Ես ողջունում եմ վրաց հասարակությանը, որի սիրտն այսօր ցավում է, և բոլորիս սրտերը պետք է ցավեն, քանի որ այսօր Վրաստանի խորհրդարանն այլևս գոյություն չունի։ Վրաստանի խորհրդարանը, կամ իշխող թիմը, մեկ կուսակցություն՝ տապալել է սահմանադրությունը։ Նրանց ես շատ եմ խղճում:
Առաջին հերթին խղճում եմ Կոբախիձեին՝ որպես այս սահմանադրության հեղինակի։ Կարծես որոշ բաներ չկարողացավ հաշվարկել, այլապես սահմանադրությունը գլխիվայր շուռ տալու կարիք չէր լինի։
Ցավում եմ բոլոր այն խորհրդարանականների համար, ովքեր այսօր նստել են սառը դեմքերով, քանի որ գիտեն, որ իրենք կեղծված ընտրությունների արդյունք են, որովհետև գիտեն, որ մի քանի ամիս կամ շաբաթ փակված են լինելու այս դահլիճում, որտեղ նրանցից ոչ ոք որևէ բանի իրավունք չի ունենա։
Ցավում եմ այն Վրաստանի համար, որտեղ մարդիկ ողջունում են միմյանց այնպես, ինչպես տեսանք այսօր կադրերը, որոնք իսկապես ամոթալի են և պատմության մեջ կմտնեն որպես ամոթալի կադրեր, որտեղ մարդիկ բարևում են կամ ծնկի են իջնում:
Փոխարենը, ես չեմ խղճում ձեզ, ես չեմ խղճում մեր հասարակությանը, որը կանգնած է այնտեղ, որտեղ պետք է կանգնի և երբ պետք է կանգնի։
Ես չեմ խղճում մեր երիտասարդությանը, որովհետև ապագան նրանց ձեռքերում է, և նրանք պետք է պատրաստ լինեն, որ ոչ միայն ապագան իրենցը լինի, այլև շատ շուտով իրենց ձեռքը վերցնեն այս երկրի ապագայի ղեկը։
Եթե ինչ-որ բան ենք տեսնում, դա այն է, որ եկել է ձեր ժամանակը, որ հին ժամանակները, որոնք ներկայացված են այսօրվա խորհրդարանում, իսկապես ավարտվել են, և կարիք կա, որ այս երկրում նոր սերունդ, նոր քաղաքական ուժ հայտնվի, որովհետև
շատ շուտով կգա նոր ընտրությունների ժամանակը, որոնք պետք է անցկացվեն նոր ձևով, ոչ թե Կալանդարիշվիլիի ձևով, այլ ազատ և արդար, և այս ժամանակն իսկապես գալիս է։
Այսօրվա մեր գլխավոր պարտքն ամեն օր ինչ-որ տեղ կանգնելը չէ, մեր հիմնական պարտականությունը նախապատրաստվելն է։ Եթե մենք պատրաստվում ենք, ապա պետք է հույս դնենք ինքներս մեզ վրա, պետք է հույս ունենանք մեր գործընկերների վրա, որոնք պատրաստ չեն լքել Վրաստանը։ Պետք է հուսալ, որ այս երկրի ապագան մերն է` բոլորինը:
Եվ... երբ որոշեմ գնալ Ստրասբուրգ, ինչպես նախկինում, ամեն անգամ, նախապես կասեմ, կասեմ, թե ինչի եմ գնում, կասեմ, թե ում հետ կհանդիպեմ, ինչ կանեմ և ինչպես կվերադառնամ։ Եվ ես այստեղ կլինեմ (սա արդեն ասացի ձեզ) և միասին կնախապատրաստվենք նոր ընտրությունների»,- ասել է նախագահը։
«Վրացական երազանքն» այսօրվա նիստում ճանաչեց բոլոր 150 պատգամավորների լիազորությունները, ընտրեց ոչ լեգիտիմ խորհրդարանի նախագահին, նրա տեղակալներին ու հանձնաժողովների նախագահներին։
Նիստին չէին մասնակցում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներն ու դեսպանները։
Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը նշանակում է նախագահը, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին դա չի արել։ Նա բողոքարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները և, համապատասխանաբար, Սահմանադրական դատարանում բոլոր 150 անդամների ընտրության օրինականությունը։ Սահմանադրագետները բացատրում են, որ խորհրդարանն իրավունք չուներ ճանաչելու այն անձանց լիազորությունները, որոնց ընտրության օրինականությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ Նրանց պարզաբանմամբ՝ խորհրդարանի որոշումները համարվում են անօրինական։