Խոստանում եմ, որ Սաակաշվիլիի թեմայով համաներման ընդունումը բացառվում է. Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն բացառում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով համաներման մասին օրենքի ընդունումը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Խորհրդարանի կողմից այս թեմայով համաներման ընդունումը բացառվում է։ Համաներումը օրենք է, որը պետք է ազդի մարդկանց ընդհանուր շրջանակի վրա։ Այն չի կարող հարմարեցվել մեկ մարդու: Ուստի մենք սկզբունքները պաշտպանելու ենք մինչև վերջ և բացառված է, որ համաներման օրենքը մեկ անձին հարմարեցնենք։ Դա բացարձակապես անհնար է»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով, ՔԿՀ-ում գտնվող բոլոր ինը հազար բանտարկյալները որոշակի կարեկցանք են առաջացնում, սակայն «մարդասիրական նկատառումներով նրանց ազատ արձակումը բացառվում է»։

«Երբեք ոչ մի բանտարկյալ չի տանջել այնքան մարդու, որքան Միխեիլ Սաակաշվիլին իր նախագահության ընթացքում և դրանից հետո։ Այս 9 000 բանտարկյալներից ոչ մեկն այսօր այդքան մարդու չի տանջել: Հետևաբար, ի՞նչ մարդասիրական նկատառումների մասին է խոսքը։ Ես խոստանում եմ վրացական հասարակությանը, որ խորհրդարանի կողմից Սաակաշվիլիի թեմայով համաներման մասին օրենքի ընդունումը բացառված է»,- ասել է Կոբախիձեն։

«Վրացական երազանքի» նախագահը երեկ ասել է, որ տեսականորեն խորհրդարանը կարող է հավաքվել և ընդունել համաներման մասին օրենքը, որը «Վրացական երազանքի» ձեռքում Սաակաշվիլիին ազատ արձակելու միակ քաղաքական լծակն է։

Փետրվարի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեն երկամսյա լսումներից հետո մերժեց բանտարկված Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների միջնորդությունը՝ Սաակաշվիլիին առողջական վիճակի պատճառով ազատել պատժից կամ հետաձգել այն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գնահատմամբ՝ դատարանի որոշմամբ «վրացի ժողովուրդը դատապարտվել է փակ շրջանով շրջելու և այս իրավիճակի պատանդ մնալու»։ Զուրաբիշվիլին ասում է, որ Սաակաշվիլին չի կարող ազատվել նախագահի ներումով, քանի որ նա մեղադրվում է ևս երեք գործով։ Նախագահի խոսքով, կառավարությունը պետք է օրինական ու մարդկային լուծում գտնի:

Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին։ Նա մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական ​​պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։ Երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում և ասում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։

Առողջական ծանր վիճակի պատճառով 2022 թվականի մայիսից Միխեիլ Սաակաշվիլին տեղավորվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ «Էմպաթիա» կենտրոնի և Միջազգային բժշկական փորձագիտական ​​հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Սաակաշվիլիին ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել ԱՄՆ և/կամ ԵՄ կլինիկա։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):