Զապորոժիեի ատոմակայանում հրդեհ է բռնկվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ուժեղ հրդեհ է բռնկվել Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանում, որն ամենամեծն է Եվրոպայում և 2022 թվականից ի վեր բռնազավթված է Ռուսաստանի կողմից։ Ուկրաինան և Ռուսաստանը կատարվածի համար միմյանց են մեղադրում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալներով՝ հրդեհի հետևանքով ճառագայթման մակարդակը չի փոխվել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել, որում երևում է կիրակի՝ օգոստոսի 11-ի երեկոյան Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհը և գրել, որ հրդեհը առաջացրել են ռուս օկուպանտները։

«Ռադիացիոն ցուցանիշները դեռ նորմալ են, բայց քանի դեռ ռուս ահաբեկիչները վերահսկողություն են պահպանում ատոմակայանի նկատմամբ, իրավիճակը նորմալ չէ ու չի կարող լինել։ Ռուսաստանը Զապորոժիեի ատոմակայանը օկուպացիայի առաջին օրվանից օգտագործել է միայն Ուկրաինային, Եվրոպային ու աշխարհին շանտաժի ենթարկելու համար։

Սպասում ենք արձագանքի աշխարհից՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից։ Ռուսաստանը պետք է պատասխան տա դրա համար»,- ասել է Զելենսին՝ նշելով, որ միայն Ուկրաինայի վերահսկողությունը կարող է երաշխավորել Զապորոժիեի կայանի անվտանգությունը։

Ռուսական «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի տեղեկություններով՝ ԱԻ նախարարության հրշեջ ջոկատը ժամը 23։30-ի դրությամբ մարել է հրդեհի հիմնական օջախը։ «Ռոսատոմը» նշում է, որ երկու հովացուցիչ աշտարակներից մեկը խոցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից, որն էլ հրդեհ է առաջացրել։

«Այս իրադարձությունը կարելի է բնութագրել որպես միջուկային ահաբեկչություն»,- ասել են «Ռոսատոմից»։

Ուկրաինական «Ռոսատոմ» պետական ​​ընկերությունը պնդում է, որ Ռուսաստանը ատոմակայանի հովացուցիչ աշտարակները օգտագործում է զինտեխնիկա և պայթուցիկ նյութեր պահելու համար, իսկ հրդեհի պատճառ կարող է լինել անզգուշությունը կամ դիտավորյալ հրկիզումը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ իրենց փորձագետները ողջ երեկոյան պայթյուններ լսելուց հետո տեսել են թանձր, մուգ ծուխ: Գործակալությունը պահանջում է անհապաղ թույլատրել մուտք գործել հովացման աշտարակ՝ վնասը գնահատելու համար:

«Այդ չմտածված հարձակումները սպառնում են կայանի միջուկային անվտանգությանը և մեծացնում են միջուկային վթարի վտանգը և պետք է դադարեցվեն հենց հիմա»,- ասել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Ռուսաստանը Զապորոժիեի ատոմակայանը զավթել է 2022 թվականին՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից անմիջապես հետո։ Կայանի բոլոր վեց միջուկային ռեակտորները ներկայում անջատված են:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):