«2022 թվականին խաղային բիզնեսի ողջ շրջանառությունը 48 միլիարդից հասել է 52 միլիարդի, ինչը աղետալի ցուցանիշ է, շատ մարդիկ դեռ ներգրավված են խաղային բիզնեսի մեջ։ Մենք որոշում ենք կայացրել բարձրացնել այս բիզնեսի հարկերը»,- կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Վարչապետի խոսքով, նախորդ տարվա փոփոխություններով արգելվել է խաղային բիզնեսի գովազդը, իսկ մինչև 25 տարեկան քաղաքացիներին արգելվել է մասնակցել խաղային բիզնեսին, սակայն, «չնայած դրան, բավականին շատ քաղաքացիներ են զբաղվում խաղային բիզնեսով»։
Ղարիբաշվիլին նշել է, որ կառավարությունը նախատեսում է խաղային բիզնեսից գանձել ևս 400 մլն լարի։
«Խորհրդարանական մեծամասնությանը ներկայացնում ենք նոր նախաձեռնություն։ Մեզ անհրաժեշտ է փոխել խաղային բիզնեսի հարկման դրույքաչափերը և, ըստ ծրագրի, նոր նախաձեռնությամբ խաղային բիզնեսը կհարկվի շահույթի 15%-ի չափով, ներկայիս 10%-ի փոխարեն, իսկ խաղայի բիզնեսից գումարի կանխիկացումը կհարկվի 5%-ով՝ ներկայիս 2%-ի փոխարեն։
Ուզում եմ հանրությանը տեղեկացնել նաև, որ նշված փոփոխությունները բյուջե են բերելու լրացուցիչ 400 մլն լարի։ 300 միլիոնը բանկերից, 400 միլիոնը՝ խաղային բիզնեսից այս փոփոխության արդյունքում, 2024 թվականին կունենանք ընդհանուր առմամբ 700 միլիոն հավելյալ եկամուտ։
Այստեղ մի կողմից ուզում եմ զարմանք հայտնել, մյուս կողմից շատ ցավալի է, որ խաղային բիզնեսի շրջանառությունն ավելանում է։ Ես իսկապես ուրախ չեմ, շատ քաղաքացիներ դեռևս զբաղված են խաղային բիզնեսով»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Անցյալ տարի խորհրդարանն ընդունեց կառավարության առաջարկած փոփոխությունները և ամբողջությամբ արգելեց ազարտային խաղերի հեռուստատեսային գովազդը։ Հեռուստաընկերությունները կոմերցիոն եկամուտների 20-25%-ը ծածկում էին ազարտային խաղերի բիզնեսի գովազդով և հովանավորչական փաթեթներ վաճառելով։ Արգելքը վատթարացրել է հեռուստատեսային լրատվամիջոցների ֆինանսական վիճակը։
Օրենքի փոփոխությունները մտցրեցին այլ սահմանափակումներ՝ խաղացողների նվազագույն տարիքը 18-ից բարձրացվեց 25 տարեկանի, իսկ խաղալու իրավունքն ամբողջությամբ արգելվեց հանրային ծառայություններում աշխատող և սոցիալապես անապահով անձանց համար։ Կառավարության տվյալներով՝ սահմանափակումը վերաբերում է մինչև մեկ միլիոն Վրաստանի քաղաքացու։