Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական Le Parisien թերթի հետ զրույցում ասել է, որ ուկրաինական բանակը չի կարող սեփական ուժերով վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Զելենսկին պատասխանել է թերթի ընթերցողի այն հարցին, թե ինչ փոխզիջման է պատրաստ գնալ պատերազմը դադարեցնելու համար, և արդյոք պատրաստ է գոնե ժամանակավորապես հրաժարվել Ղրիմից կամ Դոնբասից։
«Մենք չենք կարող զիջել մեր տարածքները։ Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է մեզ դա անել։ Դե ֆակտո այս տարածքներն այժմ վերահսկվում են ռուսների կողմից։ Մենք դրանք վերադարձնելու ուժ չունենք։ Մեզ մնում է հուսալ, որ միջազգային հանրության դիվանագիտական ճնշումը Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ կբերի։
Հետաքրքիր է, թե ինչու է մեզ աջակցող Արևմուտքը զգուշանում նրանից։ Ինչո՞ւ պատերազմից հետո մենք զանգվածաբար զինված չէինք։ Դա կարող է շատ համաձակ թվալ, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ բոլորը վախենում են պուտինյան Ռուսաստանից։ Նա վայելում է անպատժելիությունը։ Մեզ ուժեղ Ամերիկա և Եվրոպա է պետք՝ Պուտինի վրա ճնշում գործադրելու և այս պատերազմը դադարեցնելու համար»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Հարցին, թե պատրա՞ստ է նստել ՌԴ նախագահի հետ բանակցությունների սեղանի շուրջ, Զելենսկին պատասխանել է.
«Գլխավորն այն չէ, թե ով է նստած հակառակ կողմում։ Կարևոր է այն դիրքորոշումը, որից դուք բանակցում եք: Չեմ կարծում, որ մենք թույլ դիրքերում ենք, բայց դա էլ չենք կարող ուժեղ անվանել։ Կլինե՞նք ՆԱՏՕ-ի մաս։ Մենք չգիտենք։ Կլինե՞նք արդյոք Եվրամիության մաս։ Այո, ապագայում, բայց ե՞րբ: Այս պայմաններում Պուտինի հետ սեղան նստելը նշանակում է նրան տալ մեր փոխարեն որոշումներ կայացնելու իրավունք»։
Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ աշխարհի ոչ մի առաջնորդ իրավունք չունի բանակցություններ վարել Պուտինի հետ առանց Ուկրաինայի։
«Մենք երբեք այս մանդատը ոչ մեկին չենք տվել։ Մենք զոհ ենք։ Անարդար կլինի, եթե բոլորը մեր փոխարեն որոշեն, թե ինչպես պետք է ապրի երկիրը։ Ֆրանսիայում ֆրանսիացիները, Իտալիայի իտալացիները կամ ԱՄՆ-ի ամերիկացիները գիտեն, թե ինչ են ուզում իրենց համար: Ուկրաինացիներն էլ են այդպիսին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ռուսաստանը լայնածավալ ներխուժում կատարեց Ուկրաինա գրեթե երեք տարի առաջ՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, և սկսվեց պատերազմը։
