Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Վրաստանի ժողովրդին և իշխանություններին՝ խնդրելով Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Ուկրաինայի, Եվրոպայի կամ Ամերիկայի որևէ կլինիկա։ «Այն, ինչ հիմա կատարվում է Միխեիլի հետ, դաժանություն է։ Սա Վրաստանին հարիր չէ։ Սա պետք է ավարտվի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 6 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
«Ուզում եմ դիմել Վրաստանի մեր բոլոր ընկերներին ու ազնիվ մարդկանց։ Երևի տեսել եք և ծանոթ եք Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին։ Դրա համար դիմում եմ վրաց ժողովրդին, Վրաստանի կառավարությանը՝ բարեխղճություն է անհրաժեշտ, հատկապես Սուրբ Ծնունդից առաջ։ Խնդրում եմ որոշում կայացրե՛ք, որը կփրկի նրա կյանքը՝ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխեք Ուկրաինայի կլինիկաներից մեկը, եվրոպական մեկ այլ երկիր, Ամերիկա։ Ժամանակն է գնալ այս բարի քայլին»,- ասել է Զելենսկին դեկտեմբերի 19-ի գիշերը հրապարակած տեսաուղերձում։
Դեկտեմբերի 1-ին փաստաբանները դիմել են Թբիլիսիի քաղաքային դատարան՝ Միխեիլ Սաակաշվիլիին պատժից ազատելու կամ այն հետաձգելու միջնորդությամբ։
Միջնորդությունը հիմնված է «Էմպաթիա» կենտրոնի և Միջազգային բժշկական փորձագիտական հանձնաժողովի կողմից պատրաստված եզրակացության վրա, ըստ որի Սաակաշվիլին մինչև ձերբակալությունը գործնականում առողջ է եղել, սակայն այժմ կոմա և մահ է սպասվում։ Փորձագետների կարծիքով՝ Սաակաշվիլիին անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել ԱՄՆ-ի և/կամ Եվրամիության երրորդ կարգի համալսարանական բազմապրոֆիլ կլինիկա՝ ախտորոշման և բուժման համար։
Դեկտեմբերի 7-ին Վրաստանի հանրային պաշտպանի կողմից ստեղծված փորձագետների խումբը նոր զեկույց է հրապարակել Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։ Եզրակացության համաձայն՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել է և գնահատվում է ծանր։
Եվրախորհրդարանը նույնպես պահանջում է ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին և բուժման նպատակով տեղափոխել արտերկիր։ Դեկտեմբերի 14-ին ընդունված բանաձևում ասվում է, որ Վրաստանի կառավարությունը լիովին պատասխանատու է նախկին նախագահի առողջության և բարեկեցության համար։ Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու խնդրանքով։
Առողջական վիճակի վատթարացումից հետո, Միխեիլ Սաակաշվիլին մայիսին տեղափոխվել է քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկա։
Սաակաշվիլիին արտասահման տեղափոխելու պահանջով «Ազգային շարժման» երեք պատգամավոր անցած շաբաթվանից խորհրդարանում հացադուլ են հայտարարել։
Պատիժը հետաձգելու հարցով դատական նիստը պետք է կայանա դեկտեմբերի 22-ին։
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ինքնակառավարման ընտրությունների նախորդ օրը։ Նա մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերության և նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։ Երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում և ասում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։