Զուգդիդիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի «Միացյալ ազգային շարժում» խմբակցության 22 անդամներից 14 պատգամավոր լքել է կուսակցությունը, իսկ Ճիաթուրայի սակրեբուլոյում բոլոր հինգ անդամներն են լքել խմբակցությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Ըստ Զուգդիդիի քաղաքային խորհրդի անդամ Մաիա Կալանդիայի՝ իրենք չեն կարողացել ընդհանուր ուղիներ գտնել կուսակցությունում, քանի որ կառավարումը հիմնված է ոչ ժողովրդավարական սկզբունքների վրա։
«Մենք շարունակում ենք պայքարել Միշա Սաակաշվիլիին բանտից ազատելու համար։ Ամենակարևոր, ժողովրդավարական արժեքներին նվիրվելու համար մենք լքում ենք կուսակցությունը։ Մենք նոր հարթակ ենք ստեղծելու»,- ասել է Կալանդիան։
Կուսակցությունը լքածների թվում են սակրեբուլոյի փոխնախագահն ու հանձնաժողովների նախագահները։
Զուգդիդիի 45 հոգանոց սակրեբուլոյում «Ազգային շարժումն» ուներ 22 ներկայացուցիչ։ 20 պատգամավոր «Վրացական երազանքից» են, 3-ը՝ «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունից։
Խորհրդարանի անդամ Անի Ծիթլիձեն կոչ է արել կուսակցությունը լքած սակրեբուլոյի պատգամավորներին վայր դնել մանդատները։ «Ասում են, որ հեռանում են, բայց բարձր վարձատրվող պաշտոններն ու մանդատներ չեն թողնում։ Եթե դուք հեռանում եք Սաակաշվիլիի կուսակցությունից, ապա պետք է վայր դնեք այն մանդատը, որը ստացել եք Միխեիլ Սաակաշվիլիի ձայներով»,- ասել է Ծիթլիձեն։
Ճիաթուրայի սակրեբուլոյի «Ազգային շարժում» խմբակցության բոլոր հինգ անդամները լքել են կուսակցությունը։ «Նոր ղեկավարությանը չհաջողվեց միավորել կուսակցությունը։ Եթե այլ ճանապարհ չկա, ավելի լավ է այս վիճակից դուրս գալ ու այլ հարթակից կամ այլ իրավիճակից պայքարել գործող ռեժիմի դեմ։ Վերջին կաթիլը Դարեջան Ցխվիտարիայի հեռացումն էր Փոթիի քաղաքային խորհրդի խմբակցության նախագահությունից»,- ասել է Գոգի Չիկվիլաձեն։
Դեկտեմբերի 4-ին Բաթումիի քաղաքային խորհրդի 7 անդամներ լքել են «Ազգային շարժումը»։ Մինչ այդ Զուգդիդիի, Խոբիի, Ճիաթուրայի, Քութայիսիի, Ամբրոլաուրիի, Փոթիի, Մցխեթայի և Ախալցիխեի սակրեբուլոների անդամները կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիին կոչ էին արել հրաժարական տալ։
Լևան Խաբեիշվիլին «Ազգային շարժման» նախագահ է ընտրվել 2023 թվականի հունվարին։ Նրա թեկնածությանը սատարել են ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին և պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին։ Նախկին նախագահ Նիկա Մելիան Կեզերաշվիլի-Մերաբիշվիլիին մեղադրել է ներկուսակցական գործընթացներին միջամտելու և ոչ պաշտոնական ազդեցությունների մեջ։ Նրանք, ովքեր որոշել են լքել կուսակցությունը, հիմնականում Նիկա Մելիայի կողմնակիցներն են։
