Բաթումիի կազմակերպության 9 անդամները հեռացել են «Ազգային շարժումից»

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Այս պահի դրությամբ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը լքել է Բաթումիի կազմակերպության 9 անդամ, այդ թվում՝ Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Գիորգի Կիրթաձեն և Բաթումիի սակրեբուլոյի խմբակցության 7 անդամ։ Ինչպես նրանք են հայտարարել այսօրվա ճեպազրույցում, այս որոշման պատճառը կուսակցության ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունն էր։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք բոլոր ջանքերը գործադրեցինք, որ կուսակցությունում միասնություն պահպանվի, բայց ի վերջո ստացանք պատասխան, որ կուսակցությունում ոչինչ չի փոխվելու մինչև 2025 թվականը, և 2024 թվականի ամենակարևոր, վճռական ընտրություններում «Ազգային շարժումը» կներկայացվի այնպես, ինչպես այսօր է։ Բարդ որոշում է, բայց մենք դուրս ենք գալիս «Ազգային շարժումից։ Երբ գործը, որի համար մենք պայքարում ենք, զուրկ է գաղափարներից, ապա մենք պետք է նման որոշումներ կայացնենք»,- ասել է Գիորգի Կիրթաձեն։

Ինչպես նշել է Բաթումիի կազմակերպության մեկ այլ անդամ Միրդատ Քամադաձեն, այսօր «Ազգային շարժումը» չի կարող «Վրացական երազանքին» այլընտրանք լինել․ «Ազգային շարժման» նոր ղեկավարության բոլոր որոշումներն իրենց բովանդակությամբ և ձևով, ցավոք, ոչնչով չեն տարբերվում այն ​​կուսակցությունից, որի դեմ պայքարել ենք տարիներ շարունակ։ Մենք դուրս ենք գալիս «Ազգային շարժումից», բայց մեզանից յուրաքանչյուրին կտեսնեք ռազմի դաշտում՝ ռուսական երազանքի դեմ պայքարում»։

Կուսակցությունից հեռացածները չեն բացառում համագործակցությունը «Ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիայի հետ։

Նոյեմբերի 27-ին «Ազգային շարժումը» հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Նիկա Մելիան այլևս չի ներկայացնում այս կուսակցությունը, և այդ հարցը փակված է։

Նոյեմբերի 28-ին Զուգդիդիի, Խոբիի, Ճիաթուրայի, Քութայիսիի, Ամբրոլաուրիի, Փոթիի, Մցխեթայի և Ախալցիխեի քաղաքային խորհուրդների «Ազգային շարժում» խմբակցության անդամները կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիին կոչ են արել հրաժարական տալ։

Լևան Խաբեիշվիլին կուսակցության նախագահ է ընտրվել 2023 թվականի հունվարին։ Նրան սատարում են ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին և պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին։ Նախկին նախագահ Նիկա Մելիան մեղադրել է Կեզերաշվիլի-Մերաբիշվիլիին ներկուսակցական գործընթացներին միջամտելու և ոչ պաշտոնական ազդեցությունների մեջ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):