Կրթության նախարարի որոշմամբ՝ 2024-2025 ուսումնական տարվանից վրաց լեզվի նախապատրաստական ծրագրում (1+4) ընդգրկված ուսանողների պետական կրթական դրամաշնորհով ֆինանսավորումը կրկնապատկվել է՝ 100-100 հայալեզու և ադրբեջանալեզու ուսանողների փոխարեն ֆինանսավորում կստանա 200-200 ուսանող։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«1+4 ծրագրի» շրջանակներում նախապատրաստական փուլում 100 էթնիկ ադրբեջանցի և 100 էթնիկ հայ երիտասարդներ ամեն տարի պետությունից ստանում են ֆինանսավորում, սակայն այս ծրագրից օգտվող ուսանողների թիվը շատ ավելին է, քան ծրագրով նախատեսված ֆինանսավորումը:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականին ընդհանուր ունակության թեստը հաջողությամբ հանձնել են ավելի քան 400 հայալեզու և 1600-ից ավելի ադրբեջանալեզու դիմորդ։
Ամենաբարձր միավորներ հավաքած 100 ուսանողներից բացի, հարյուրավոր ուսանողներ հարկադրված են եղել վճարել 2250 լարի՝ պետական լեզվի մեկամյա ծրագրում ընդգրկվելու համար։
ԿԳ նախարարության տեղեկության համաձայն՝ «1+4» կրթական ծրագրի շրջանակում պետական դրամաշնորհով ֆինանսավորումը կազմում է 450 000 – 450 000 լարի և տարեցտարի այն կավելանա։
«1+4» կրթական ծրագիրն իրականացվում է հատուկ արտոնյալ քաղաքականության շրջանակներում էթնիկ փոքրամասնություն ներկայացնող դիմորդների համար և նրանց հնարավորություն է տալիս պարզեցված ձևով ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակելու և բարելավելու իրենց վրացերենի իմացությունը՝ նախքան կոնկրետ կրթական ծրագրի յուրացումը: Ծրագրի շրջանակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողները կարող են սովորել ցանկալի բուհում միայն իրենց մայրենի լեզվով ընդհանուր ունակությունների թեստը հանձնելու հիման վրա:
Պարզեցված ընդունելության հետ մեկտեղ ծրագիրը ներառում է նաև ֆինանսավորում։ Եթե դիմորդները իրենց մայրենի լեզվով հաջողությամբ հանձնեն քննությունը, ապա նրանց ֆինանսավորվում է վրացերենի ուսուցման ծրագիրը, որից հետո նրանք լրիվ ֆինանսավորմամբ շարունակում են սովորել նույն բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ իրենց նախընտրած կրթական ծրագրով։
