Թելավիի շրջանային դատարանի դատավոր Մամուկա Ծիկլաուրին ցմահ ազատազրկման է դատապարտել 14-ամյա Այթաջ Շախմարովայի սպանության մեջ մեղադրվող Ալի Սադիգովին։ Այսօրվա նիստից հետո հրապարակվել է մեղադրական դատավճիռը։ Քանի որ գործը վերաբերում էր անչափահասին, գործընթացը փակ էր լրատվամիջոցների համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Հիմա ինձ թվում է, թե երեխաս ողջ է։ Շատ արդար որոշում էր։ Նա արժանի է ցմահ ազատազրկման։ Նա դիտմամբ սպանել է աղջկաս։ Ես նայեցի նրա աչքերի մեջ և ասացի, որ նա տղամարդ չէ, քանի որ ձեռք է բարձրացրել կնոջ վրա և սպանել նրան։ Ես չգիտեի, որ աղջկաս ամուսնացրել են։ Ես պատրաստվում էի շուտով ժամանել, և այդպես էլ եղավ։ Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այս գործով, պետք է պատժվեն»,- լրագրողներին ասել է Այթաջ Շախմարովայի հայրը՝ Իսա Շախմարովան։
Սագարեջոյի մունիցիպալիտետի Լամբալո գյուղի բնակիչ, 26-ամյա Ալի Սադիգովը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին հրազենից արձակած կրակոցով սպանել է 14-ամյա Այթաջ Շախմարովային։
Սպանությունից մի քանի ամիս առաջ Սադիգովը բռնի ամուսնության նպատակով առևանգել է Այթաջ Շախմարովային, ով Դմանիսիի մունիցիպալիտետի Կարաբուլախ գյուղի հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի էր։ Անչափահաս աղջկան հաջողվել է փախչել, սակայն ընտանիքի անդամները նրան հետ են բերել Լամբալո։ Գործի նյութերի համաձայն՝ Ալի Սադիգովը բռնաբարել է անչափահասին։
Ալիմ Սադիգովին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածով․ դիտավորյալ սպանություն, որը կատարվել է ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ՝ գենդերային հիմքով, անչափահասին ազատությունից ապօրինի զրկում, բռնաբարություն, որը կատարվել է տուժողի անօգնական վիճակով ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ և ապօրինի կերպով հրազեն և զինամթերք պահել։
Այթաջ Շախմարովայի գործով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ աղջկա մայրն ու հորեղբայրը։ Դատախազությունը նրանց մեղադրում է ամուսնություն հարկադրելու և հանցագործության մասին չհայտնելու մեջ։ Ձերբակալությունից առաջ մայրն ասել է, որ վախեցել է Ալիմ Սադիգովից, քանի որ նա սպառնացել է սպանել իրեն, եթե աղջկան տանի իր մոտից։ Հետաքննության նյութերի համաձայն՝ մայրը ցանկացել է, որ իր աղջիկը ամուսնանա Սադիգովի հետ, քանի որ վերջինս հարուստ է եղել։
2014-2023 թվականներին Վրաստանում սպանվել է ավելի քան 200 կին, այդ թվում՝ 24-ը՝ անցյալ տարի։
