Դատախազությունը Սագարեջոյի շրջանի Լամբալո գյուղում 14-ամյա Այթաջ Շախմարովայի սպանության համար ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրել բռնաբարության հոդվածով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
«ՆԳՆ-ի անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 2023 թվականի ամռանը 14-ամյա անչափահասի հետ հարկադրաբար ամուսնանալու նպատակով ապօրինի կերպով զրկել է ազատությունից և տարել Սագարեջոյի շրջանի Լամբալո գյուղ, որտեղ տուժողն ունեցել է տեղաշարժի սահմանափակ ազատություն։ Չնայած դրան՝ անչափահասին հաջողվել է փախչել, սակայն ընտանիքի անդամները նրան ետ են վերադարձրել։
Օգտվելով տուժողի անօգնականությունից՝ մեղադրյալը բռնաբարել է իր հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անչափահասին։
Հոկտեմբերի 6-ին մեղադրյալը, կարծում էր, որ տուժողը փախուստի դիմելով վիրավորել է իրեն և որպես կին իրավունք չուներ տնօրինելու իր անձնական կյանքը և հրաժարվել նրա հետ ամուսնանալուց։ Մեղադրյալը 14-ամյա անչափահասին մի քանի հրազենային վնասվածք է պատճառել։ Ստացած վնասվածքների հետևանքով տուժողը տեղում մահացել է»,- հայտնել են դատախազությունից։
26-ամյա Ալիմ Սադիգովին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածով․ դիտավորյալ սպանություն, որը կատարվել է ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ՝ գենդերային հիմքով, անչափահասին ազատությունից ապօրինի զրկել, բռնաբարություն, որը կատարվել է տուժողի անօգնական վիճակով ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ և ապօրինի կերպով հրազեն և զինամթերք պահել։ Նրան սպառնում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Դատախազությունը քրեական գործն ուղարկել է Թելավիի շրջանային դատարան՝ ըստ էության քննելու։
14-ամյա աղջկա դիտավորյալ սպանության գործով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ աղջկա մայրն ու հորեղբայրը։ Ռուսթավիի դատարանը նրանց ձերբակալելու հրաման է տվել հոկտեմբերի 11-ին։ Դատախազությունը նրանց մեղադրում է ամուսնություն հարկադրելու և հանցագործության մասին չհայտնելու մեջ։ Ձերբակալությունից առաջ մայրն ասել է, որ վախեցել է Ալիմ Սադիգովից, քանի որ նա սպառնացել է սպանել նրան, եթե աղջկան տանի իր մոտից։ Հետաքննության նյութերի համաձայն՝ մայրը ցանկացել է, որ իր աղջիկը ամուսնանա Սադիգովի հետ, քանի որ վերջինս հարուստ է եղել։
Դատախազությունը նաև մեղադրյալի հորեղբորն ու հորեղբոր որդուն է մեղադրում սպանության մասին չհայտնելու մեջ։
14-ամյա Այթաջ Շախմարովան եղել է Կարաբուլաղի հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի։ Նա նոր ուսումնական տարվանից դպրոց չի ներկայացել, տնօրենն էլ չի հայտնել ոչ ոստիկանություն, ոչ սոցիալական ծառայություն։ Դպրոցի տնօրենը կալանավորված չէ։
