Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության դատախազությունը 2017 թվականին Ախալգորիի քաղաքացիական ակտիվիստ Թամար Մեարաղիշվիլիի դեմ հանցագործության ապացույցների բացակայության պատճառով երկու քրեական գործ է փակել։ Մերաղիշվիլին արդեն ստացել է դե ֆակտո դատախազության որոշումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Նամակ եմ ստացել՝ N961705 գործը պետք է կարճվի, հանցակազմի նշանների բացակայության պատճառով։ Սա նշանակում է, որ 2017 թվականի օգոստոսի 16-ին հարուցված գործը, որի հիման վրա ես կալանավորվել եմ, անձնական և բնակարանների խուզարկություններն անօրինական են։ Ինձնից 6 տարի պահանջվեց դա ապացուցելու համար և այս պայքարում անցկացրած ոչ մի օրվա համար ես չեմ ափսոսում: Նաև իրավունք ունեմ վերականգնվելու՝ փոխհատուցում ստանալու այն բարոյական և նյութական վնասի համար, որ կրել եմ այս տարիների ընթացքում»,- ասել է Թամար Մեարաղիշվիլին։
2017 թվականի օգոստոսի 16-ին օկուպացված Ախալգորիում բնակվող ակտիվիստը ձերբակալվել է դե ֆակտո Հարավային Օսիայի Հանրապետության միլիցիայի կողմից, և առգրավվել են նրա փաստաթղթերը։ Այսպես կոչված դատախազությունը նրան մեղադրել է ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ Վրաստանի քաղաքացիության հետ մեկտեղ Հարավային Օսիայի քաղաքացիություն ապօրինի ստանալու, կեղծ փաստաթղթի օգտագործման և «Միասնական Օսիա» կուսակցությանը զրպարտելու մեջ։ 2018 թվականին Վրաստանի հանրային պաշտպանը քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ ընթացող գործընթացը գնահատել է որպես դե ֆակտո իշխանությունների կողմից նրան լռեցնելու և հայրենի քաղաքը լքել ստիպելու փորձ։
2020 թվականի հունվարին այսպես կոչված Հարավային Օսիայի Գերագույն դատարանի կոլեգիան հանել է Թամար Մեարաղիշվիլիի դեմ զրպարտության հոդվածը և այսպես կոչված գլխավոր դատախազին հանձնարարվել է գործից հանել հարակից դրվագները։ Մեարաղիշվիլին բազմիցս արդարացվել է այլ հոդվածներով, թեև այսպես կոչված դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումները։ Մինչ այժմ նա քրեական հետապնդման է ենթարկվել ապօրինի կերպով Հարավային Օսիայի անձնագիր ստանալու համար (ՌԴ քրեական օրենսգրքի 324-րդ հոդված) և կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար (327-րդ հոդված):
Հինգ տարի առաջ առգրավված անձը հաստատող փաստաթղթերը չեն վերադարձվել Թամար Մեարաղիշվիլիին, ինչի պատճառով նրա տեղաշարժը սահմանափակված է, և նա չի կարող լքել օկուպացված շրջանը։
Թամար Մեարաղիշվիլին բազմիցս իր դժգոհությունն է հայտնել վրացական իշխանությունների անուշադրության պատճառով։ 2021 թվականի հունիսին նա հնարավորություն էր խնդրել խոսել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, սակայն, ինչպես նա ավելի ուշ հայտարարեց, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ նրա անունից որևէ մեկը, այս խնդրանքին չի արձագանքել։