2019-2024 թվականներին Վրաստանի նախարարությունների և այլ պետական կառույցների կողմից ստացված ԵՄ ֆինանսավորումը կազմել է 517 միլիոն եվրո, մինչդեռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հատկացված գումարը կազմում է 46․1 միլիոն։ Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Վրաստանում ԵՄ օգնության 10 խոշորագույն շահառուների թվում են հետևյալ պետական կառույցները.
- 111․55 մլն եվրո – Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն/Տեղական ինքնակառավարում
- 101․40 մլն եվրո – Ֆինանսների նախարարություն
- 62․75 մլն եվրո – Պաշտպանության նախարարություն
- 57 մլն եվրո – Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարություն և գործակալություններ
- 5 մլն եվրո – Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարություն
- 25․07 մլն եվրո – Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն և գործակալություններ
- 19 մլն եվրո – Միգրացիայի կառավարական հանձնաժողով
- 12․85 մլն եվրո – Կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն
- 10․5 մլն եվրո – Ներքին գործերի նախարարություն
- 4 մլն եվրո - Կառավարության վարչակազմ
Վրաստանի խորհրդարանը 11-րդ տեղում է՝ 4․8 մլն եվրոյով։
Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, ԵՄ-ի 46․1 միլիոն եվրոյի ֆինանսավորումը ներառում է 47 նախագիծ, որոնք իրականացվել են ավելի քան 170 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնք աշխատում են Վրաստանի տարբեր հատվածներում.
- Մարդու իրավունքներ և գենդերային հավասարություն – 8․6 մլն եվրո
- Ժողովրդավարական ներգրավվածություն և անկախ լրատվամիջոցներ – 8 մլն եվրո
- Բիզնեսի զարգացում և մասնագիտական կրթություն – 7․9 մլն եվրո
- Անվտանգության ոլորտի բարեփոխումներին աջակցություն – 4․9 մլն եվրո
- Մշակույթ և ստեղծագործական արդյունաբերություն – 4․6 մլն եվրո
- Հակամարտությունների կարգավորման համար վստահության ձևավորում – 4 մլն եվրո
- Ապակենտրոնացում և գյուղի զարգացում – 3․9 մլն եվրո
- Շրջակա միջավայրի պահպանություն և կլիմա – 2 մլն եվրո
- Հանրային կառավարման բարեփոխումների խթանում – 1․2 մլն եվրո
- Իրավական և դատական համակարգ – 1 մլն եվրո
Ըստ Եվրամիության ներկայացուցչության, 2019-2024 թվականներին Եվրամիությունից ստացված 46․1 միլիոն եվրոյի ավելի քան երկու երրորդը նախատեսված է եղել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝ Վրաստանի բնակչությանը օգնելու և ծառայություններից օգտվելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ խոցելի խմբերի աջակցությունը, մասնագիտական կրթությունը, ձեռներեցությունը, սոցիալական ծառայությունները, երիտասարդների ներգրավվածությունը և համայնքի զարգացումը, մշակույթի ոլորտը, շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների իրականացումը։ Ֆինանսավորման մեկ երրորդը նախատեսված է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք վերահսկում, խթանում և համագործակցում են պետական մարմինների հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքները, ԵՄ չափանիշների ընդունումը, գենդերային հավասարությունը և ապակենտրոնացումը: