Վիճակագրության ազգային ծառայությունը զեկույց է հրապարակել Վրաստանի բնակչության թվի վերաբերյալ։ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում բնակվում է 3 736 400 մարդ, ինչը 1,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2022 թվականին գրանցվել է բացասական բնական աճ (- 6799)։ Բնակչության աճը կապված է միգրացիայի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 2 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 3 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
2022 թվականին ներգաղթյալների թիվն աճել է 142,9%-ով և կազմել՝ 179 778 մարդ։ Նրանց միայն 30,3%-ն է Վրաստանի քաղաքացի։
Ամենաշատ ներգաղթյալները՝ 62 304 մարդ, ունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Այնուհետև հաջորդում են Վրաստանի (54 405), Ուկրաինայի (20 716), Բելառուսի (13 361), Հնդկաստանի (3 948) և Թուրքիայի (3946) քաղաքացիները: Այլ երկրների քաղաքացիների թիվը 21 038 է։ 60 ներգաղթյալ քաղաքացիություն չունի/նշված չէ։
Սաքստատի տվյալներով՝ անցյալ տարի արտագաղթածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 25,3%-ով և կազմել 125 269 մարդ։ Արտագաղթածների 80,5%-ը, այսինքն՝ 100 802 արտագաղթողները, Վրաստանի քաղաքացիներ են։
Արտագաղթածների թվում կա Ռուսաստանի 5 935, Թուրքիայի 2 064, Ուկրաինայի 2 004, Հնդկաստանի 1 412 քաղաքացի։ 12 147 արտագաղթածներ եղել են այլ երկրների քաղաքացիներ, իսկ 53-ը քաղաքացիություն չունեն/նշված չէ։
Ներգաղթողների 84,3%-ը և արտագաղթողների 86,7%-ը աշխատունակ տարիքի մարդիկ են (15-64 տարիքային խումբ):
Վրաստանի բնակչության 60,4%-ն ապրում է քաղաքային բնակավայրերում։ Բացի այդ, Թբիլիսիի բնակչությունը (1 241 700) կազմում է ընդհանուր բնակչության գրեթե մեկ երրորդը։
Աշխատունակ տարիքի բնակչության տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմում է 63,8%:
Ինչ վերաբերում է բնակչության սեռային կազմին, ապա 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ տղամարդկանց թիվը կազմել է 1 793 800, իսկ կանանց թիվը՝ 1 942 500։ Վրաստանի բնակչության 48%-ը տղամարդիկ են, իսկ 52%-ը՝ կանայք։ Սեռերի հարաբերակցությունը 92 է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92 տղամարդ։ Մինչև 35 տարեկան տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին, իսկ 35 տարեկանից հետո ունենք հակառակ պատկերը՝ պայմանավորված կանանց համեմատ տղամարդկանց կյանքի կարճ տևողությամբ։
2022 թվականին կյանքի տևողությունն աճել է 2,3 միավորով և կազմել 73,7 տարի, այդ թվում՝ տղամարդկանց համար՝ 69,4 տարի, իսկ կանանց դեպքում՝ 78,1 տարի։ Վրաստանի բնակչության մեդիան (միջին) տարիքը 38 տարեկան է։
