2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ստորաբաժանումները (պարեկային ոստիկանության վարչություն, ՆԳՆ տարածքային մարմիններ, սահմանապահ ոստիկանություն, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն և այլն) անձնական դիմումի հիման վրա լքել է 1 384 աշխատակից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Այս տվյալները ՆԳ նախարարությունը տրամադրել է խորհրդարանի անդամ Անա Նացվլիշվիլիին։ Պատգամավորը նաև տեղեկություն է խնդրել նախարարությունից, թե արդյոք գերատեսչությունը ուսումնասիրում է կադրերի արտահոսքի հնարավոր պատճառները, ինչին նախարար Վախտանգ Գոմելաուրին պատասխանել է, որ կախված նախարարության մասշտաբներից՝ աշխատողների ռոտացիան, արտահոսքը և նոր կադրերի հավաքագրումը/զբաղվածությունը մշտական և բնական գործընթաց է:
Նախարարի նամակի համաձայն՝ 2023 թվականի առաջին 8 ամիսներին ՆԳ նախարարության ստորաբաժանումներ է հավաքագրվել 1 838 աշխատակից։
Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանը գրել էր, որ 2020 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը ՆԳ նախարարությունը սեփական դիմումի հիման վրա լքել է 7 332 աշխատակից, իսկ նույն ժամանակահատվածում ՆԳՆ-ում աշխատանքի է անցել 9 437 մարդ։
Այսօրվա դրությամբ Թբիլիսիի ոստիկանական բաժանմունքում կարգապահության սպայի 40 թափուր աշխատատեղ կա։ Աշխատանքային ռեժիմն անկանոն է, նախատեսված աշխատավարձը՝ 2 100 լարի։ Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքում քննիչների 12 թափուր աշխատատեղ կա։ Այստեղ աշխատանքային ռեժիմը նույնպես անկանոն է, աշխատավարձը՝ 2 210 լարի։ Պարեկային ոստիկանության վարչությունը Թբիլիսիի գլխավոր բաժանմունքում ունի պարեկային տեսուչների 20 թափուր աշխատատեղ և նույնքան էլ զբոսաշրջության անվտանգության տեսուչ: Ռեժիմը նախատեսում է աշխատել հերթափոխով, աշխատավարձը՝ հարկերի հետ միասին կազմում է 2 035 լարի։
Վերջին շրջանում բազմիցս տեղեկություններ են տարածվել ՆԳՆ-ից աշխատակիցների զանգվածային հեռանալու մասին։ Անցյալ տարվա օգոստոսին ՆԳՆ-ն մրցույթ էր հայտարարել պարեկային ոստիկանության բաժնում միաժամանակ 145 թափուր աշխատատեղ զբաղեցնելու համար։ Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին այն ժամանակ ասաց.
«Ես չգիտեմ, թե ով է լքում երկիրը։ Ոմանք գնում են, ոմանք գալիս են»:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն՝ ՆԳՆ-ն լքած աշխատակիցների զգալի մասն արտագաղթում է, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք։ «Վրաստանի լուրերին» հայտնի են տասնյակ փաստեր այն մասին, թե ինչպես են նախկին ոստիկանները, նախկին վարչությունների ղեկավարները Մեքսիկայի վտանգավոր ճանապարհով մեկնել ԱՄՆ։
Գերատեսչությունից հեռացած անձանց տեղեկություններով՝ ազատման դիմումներ են գրել հարյուրավոր ոստիկաններ, սահմանապահներ և այլ աշխատակիցներ։
«Վրաստանի լուրերի» տեղեկություններով՝ լեռնային շրջաններում տեղի բնակիչները զանգվածաբար լքում են սահմանապահ ոստիկանությունը։
2022 թվականին Վրաստանում գրանցված 42 012 հանցագործություններից բացահայտվել է միայն 24 327-ը (բացահայտման ցուցանիշը՝ 57․9%)։ Չբացահայտված հանցագործությունների մեծ մասը բաժին է ընկնում ինքնասպանության հասցնելու գործերին։ Գրանցված 1017 դեպքից բացահայտվել է միայն 16-ը (1․57%)։ Անզգուշությամբ սպանության 173 դեպքից հետաքննվել է ընդամենը 5 փաստ (2․89%), բռնության 2 749 դեպքից բացահայտվել է 1 545-ը (56.2%), բռնաբարության 137 դեպքից հետաքննվել է միայն 90-ը (65․69%), արձանագրվել է մինչև տասնվեց տարեկան անձի մարմին սեռական ներթափանցման 92 դեպք, հետաքննվել է միայն 47-ը (51․09%), ազատությունից ապօրինի զրկելու 75 դեպքից հետաքննվել է 28-ը (37.33%), անչափահասների թրաֆիքինգի 5 դեպքերից և ոչ մեկը չի հետաքննվել, գողության 12 641 դեպքից հետաքննվել է ընդամենը 6 605 փաստ (52․25%), փողերի լվացման 73 դեպքից հետաքննվել է միայն 13-ը (17․81%), ֆինանսական գործունեության ոլորտում հանցագործության 1 387 դեպքից հետաքննվել է միայն 118-ը (8․51%), գողական աշխարհին անդամակցության 42 դեպքից բացահայտվել է միայն 13-ը (30․5%), հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտման 88 դեպքից բացահայտվել է միայն 13-ը (14․77%), ճանապարհատրանսպորտային հանցագործությունների 2 131 դեպքից բացահայտվել է ընդամենը 455-ը (21․35%), Պաշտոնեական հանցագործության 432 դեպքից (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կաշառակերություն և այլն) բացահայտվել է ընդամենը 102 գործ (23․61%)։