ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանում Լիտվան 36 երկրների անունից մտահոգություն է հայտնել Վրաստանում ընդունված այսպես կոչված «oտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վերաբերյալ և այն գնահատել որպես մարդու իրավունքների լուրջ սպառնալիք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
36 երկրներ կոչ են անում Վրաստանի կառավարությանը չեղարկել ռուսական օրենքը, դադարեցնել ցուցարարների ահաբեկումը և պաշտպանել քաղաքացիական հասարակությունը, հավաքների և միավորումների ազատությունը։
«Մենք կիսում ենք Գերագույն հանձնակատարի գլոբալ զեկույցում արտահայտած մտահոգությունը Վրաստանում վերջին զարգացումների և հատկապես՝ այսպես կոչված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման վերաբերյալ։ Այս օրենքը լուրջ վտանգ է ներկայացնում Վրաստանում քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համար։
Օրենքը նպատակ ունի ազդել ԶԼՄ-ների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատանքի վրա՝ նրանց ձայնը ճնշելու նպատակով:
Օրենքն ընդունվեց՝ անտեսելով վրաց ժողովրդի զգալի մասի մտահոգությունները և չնայած միջազգային հանրության բազմիցս կոչերին, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի մանրամասն իրավական փաստարկները՝ զերծ մնալ օրենսդրությունն առաջ տանելուց:
Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրենքը», դադարեցնել ահաբեկման արշավը նրանց դեմ, ովքեր դեմ են օրենքին և պաշտպանել խոսքի, միավորումների և խաղաղ հավաքների ազատությունը։
Քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության ողնաշարն է, որն օգնում է ապահովել հաշվետվողականություն, իրական թափանցիկություն և վնասակար ազդեցության նկատմամբ կայունություն:
Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը լիովին դադարեցնել և թափանցիկորեն հետաքննել խաղաղ օրինապահ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման բոլոր ակտերը, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելու ցուցարարների, քաղաքացիական հասարակության կամ ընդդիմության ակտիվիստների, լրագրողների և լրատվամիջոցների այլ աշխատողների անվտանգությունը, և ձեռնպահ մնալ հռետորաբանությունից, որը կարող է լրացուցիչ բևեռացում առաջացնել երկրում:
«Զրպարտության, ահաբեկման և ֆիզիկական բռնության կազմակերպված արշավը քաղաքացիական հասարակության առաջնորդների և այլոց նկատմամբ անընդունելի է և պետք է դադարեցվի»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։
Ռուսական օրենքի առնչությամբ Վրաստանի իշխանություններին դիմում են հետևյալ երկրները.
- Ալբանիա
- Լիտվա
- Ավստրիա
- Լյուքսեմբուրգ
- Բելգիա
- Մալթա
- Բուլղարիա
- Մոնակո
- Կանադա
- Մոնտենեգրո
- Խորվաթիա
- Նիդերլանդներ
- Կիպրոս
- Նորվեգիա
- Չեխիա
- Լեհաստան
- Դանիա
- Պորտուգալիա
- Էստոնիա
- Ռումինիա
- Ֆինլանդիա
- Սլովենիա
- Ֆրանսիա
- Իսպանիա
- Շվեդիա
- Գերմանիա
- Հունաստան
- Շվեյցարիա
- Ուկրաինա
- Իսլանդիա
- Իռլանդիա
- Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
- Իտալիա
- Ամերիկայի Միացյալ Նահանգներ
- Լատվիա
- Լիխտենշտեյն