Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի գիտական խորհուրդը 4 տարի ժամկետով համալսարանի ռեկտոր է ընտրել Ջաբա Սամուշիային։ Սամուշիան ռեկտորի միակ թեկնածուն էր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Փակ քվեարկության ընթացքում ԹՊՀ գիտխորհրդի 38 անդամներից մասնակցել է 32-ը։ Ջաբա Սամուշիայի թեկնածությունը պաշտպանել է 30 անդամ, իսկ 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
«Բոլոր համալսարանականների հետ կփորձեմ հոգ տանել բուհի ապագայի մասին, որպեսզի համալսարանում ուսումնառություն, գիտական զարգացում լինի։ Թբիլիսիի պետական համալսարանը պետք է դառնա ոչ միայն մոդել Արևելյան Եվրոպայում, այլև ականավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն ամբողջ աշխարհում»,- լրագրողներին ասել է Սամուշիան։
Նորընտիր ռեկտորն արձագանքել է նաև ԹՊՀ ուսանողների քննադատությանը, թե ռեկտորի ընտրության գործընթացը քաղաքականացվել է, իսկ մյուս թեկնածուներին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին:
«Գիտխորհուրդը որոշում է կայացրել նոյեմբերի 15-ին ռեկտորի ընտրության հայտարարության վերաբերյալ։ Այսօր դեկտեմբերի 27-ն է, գրեթե մեկուկես ամիս բոլորը իրավունք ունեին դիմելու։ Իսկապես չեմ կարող ասել, թե ինչու չեն դիմել»,- ասել է Սամուշիան։
«Մայիսյան ուսանողական շարժման» շուրջ համախմբված ուսանողները բողոքում են ռեկտորի ընտրության ներկայիս եղանակի դեմ։ Ըստ նրանց՝ «բուհական վերնախավն է ընտրում ռեկտորին, ոչ թե ակադեմիական հատվածը»։ Ջաբա Սամուշիան բացատրել է, որ ռեկտորի ընտրության կարգը փոխելու հարցը քննարկել է երեկ՝ բողոքող ուսանողների հետ հանդիպման ժամանակ. «Ես՝ որպես այս բուհի նորընտիր ռեկտոր, բնականաբար, կհամաձայնեմ այն որոշմանը, որը կգրվի օրենքում։ Այս գործընթացը բաց է քննարկման համար։ Երեկ ուսանողներին ասացի, որ ուրախ կլինեմ, եթե նրանք իրենց հասակակիցների հետ ակտիվ քննարկում սկսեն բուհի ապագայի շուրջ՝ ոչ միայն ռեկտորի ընտրության ձևի, այլ նաև այլ հարցերի շուրջ, համալսարանում նաև այլ խնդիրներ կան»:
Ջաբա Սամուշիան դարձավ Թբիլիսիի պետական համալսարանի 30-րդ ռեկտորը։ Նրա նախորդը՝ Գիորգի Շարվաշիձեն, պաշտոնը լքել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ իր լիազորությունների ժամկետի ավարտից երկու տարի առաջ։ Հոկտեմբերի 20-ին Սամուշիան ընտրվել է ԹՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Նրան նախապես, մինչ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելը, շնորհավորում էին այս պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ջաբա Սամուշիան 2010-2014 թվականներին եղել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալը։ 2010 թվականին Գիորգի Թարգամաձեի «Քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցության ցուցակով դարձել է Սակրեբուլոյի անդամ։ 2013 թվականին Սամուշիան լքեց «Քրիստոնյա դեմոկրատներ» խմբակցությունը և միացավ «Վրացական երազանքին»։ 2014 թվականին Սամուշիան երկրորդ ժամկետով՝ «Վրացական երազանքներից» ընտրվել է Սակրեբուլոյի անդամ, իսկ մինչև 2017 թվականը ղեկավարել է գույքի կառավարման և ֆինանսաբյուջետային հանձնաժողովը։ 2018 թվականից Շոթա Ռուսթավելու անվան ազգային գիտական հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալն է, 2020 թվականի օգոստոսից՝ նույն հիմնադրամի գլխավոր տնօրենը։