Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին քննադատել է լրագրողին՝ Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Ռոին Մետրևելիի մասին պատրաստած սյուժեի համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 4 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 5 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 6 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
«83-ամյա մարդու հանդեպ նման արարքը այն չէ, որով կարող ես հպարտանալ։ Մնացած ամեն ինչ երկրորդական է»,- գրել է Իոսելիանին Facebook-ում։
Սյուժեն, որին արձագանքել է հանրային պաշտպանը, պատրաստել է լրագրող Բեքա Կորշիան և հունիսի 11-ին այն հեռարձակվել է «Մթավարի արխի» հեռուստաընկերության եթերում։ Լրագրողը հեռախոսով կապվել է Ռոին Մետրևելիի հետ, ներկայացել որպես վարչապետի աշխատակազմի խորհրդական և խնդրել Իրակլի Ղարիբաշվիլիին ակադեմիկոսի կարգավիճակ շնորհել, ինչին Մետրևելին պատասխանել է, որ վարչապետը «100 տոկոսանոց աջակցություն կունենա»։
Հատված հեռախոսային հարցազրույցից.
Լրագրող (հորինված անուն-ազգանունով՝ «Ակա Մամացաշվիլի»). «Ակա Մամացաշվիլին է կապվում ձեզ հետ՝ որպես վարչապետի աշխատակազմի խորհրդական։ Վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն ինձ խնդրեց կապ հաստատել ձեզ հետ։ Նախ շնորհավորում եմ նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Էլ ո՞վ, եթե ոչ դուք: Մի խոսքով՝ պարոն Ռոին, այս օրերին մենք հանդիպեցինք պարոն Իրակլիին ոչ ֆորմալ միջավայրում և այս միտքը ծնվեց... Պարոն Իրակլին սկզբում մի փոքր ամաչեց... Կհասկանաք, նա հանրության մեջ մի փոքր այլ տեսք ունի, բայց համեստ մարդ է և այս փուլում շատ կարևոր նախագծի վրա է աշխատում։ Ես նույնիսկ չգիտեի այս հեղինակին՝ Էդմոնդ Բյորկ, գիտեք, պահպանողականության մասին... Մի խոսքով, երբ ժամանակ գտնի, եթե ընդհանրապես ունենա, նա աշխատում է այս թեմաներով, և մենք նման խնդրանք ունենք, եթե նրան տանք ակադեմիկոսի կարգավիճակ, որքանո՞վ դա հնարավոր կլինի։
Ռոին Մետրևելի. Բյորկի՞ն։
Լրագրող. Չէ Բյոկին չէ, պարոն Իրակլիին։ Շատ օգտակար կլիներ, եթե նա գնա համաժողովների։ Որքանո՞վ դա հնարավոր կլինի: Այն չի հրապարակվի։ Դա կլինի միայն նեղ շրջանակում, և ոչ ոք չի իմանա, հատկապես լրատվամիջոցները, այլապես հետո կսկսեն խոսել այդ մասին։ Ինչպե՞ս է հնարավոր դա անել:
Ռոին Մետրևելի. Համարեք, որ մենք կարող ենք դա անել պարոն Իրակլիի համար: Ես ուզում եմ, որ դուք իմանաք, ասեք նաև Ջավելիձեին, և ես խոսել եմ պարոն Իրակլիի հետ, որ Ակադեմիան լիովին աջակցում է նրան, լիովին, և մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Բայց մտածենք ձեր ասած երկրորդ բանի մասին, մի քիչ դժվար է չհրապարակելը։
Լրագրող. Մի քիչ դժվար է, գիտեք, այս ընդդիմադիր լրատվամիջոցները դարանակալված են...
Ռոին Մետրևելի. Նախ գուցե պարոն Իրակլին մտածի, ես էլ կմտածեմ։ Հիմա, քանի որ ինձ զանգահարեցիք, միգուցե պարոն Ռեզոյին [Ռևազ Ջավելիձե] էլ ասեք, որ... այսօր եմ սկսել աշխատել, շատ շնորհակալ եմ, որ շնորհավորեցիք։ Հաջորդ շաբաթ, եթե ժամանակ գտնի՝ 5 րոպե, նշենք, որ պարոն Իրակլին ընդունել է ԳԱԱ նախագահին... Գործի համար երկրի վարչապետին անհրաժեշտ է ընդունել ԳԱԱ նախագահին։ Մի բան պետք է իմանաք, որ պարոն Իրակլիին մենք 100%-ով աջակցելու ենք։ Ես ամեն ինչ կանեմ, բայց մի բան գիտեք, եկեք մի փոքր մտածենք երկրորդ մասի մասին, ինչպես է ավելի լավ։ Ձեր ասածով էլ անենք, ես դրա հետ ոչ մի խնդիր չունեմ։ Դուք հաշվեք, որ ակադեմիան ձեզ հետ է։ Մտածե՛ք, ես էլ կմտածեմ։ Ես էլ կհանդիպեմ պարոն Ռեզոյին ու նույն բանը կասեմ, որ ինքը մտածի։ Բոլոր մակարդակներով կարող եք նրանց փոխանցել, որ ակադեմիան անվերապահորեն կառավարության և իշխանությունների կողքին է»։
Ռոին Մետրևելին նշված պաշտոնը զբաղեցրել է 5 տարի ժամկետով։ «Ականավոր գիտնական, պատմաբան, նշանավոր հասարակական գործիչ, կրթության և գիտության ոլորտում անօրինակ կազմակերպիչ, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոին Մետրևելին ընդհանուր ժողովում ձայների մեծամասնությամբ ընտրվել է ակադեմիայի նախագահ»,- ասված է Ակադեմիայի՝ հունիսի 7-ին տարածած հաղորդագրության մեջ։
Խորհրդային Միության տարիներին՝ 1960-1972 թվականներին, պատմաբան Ռոին Մետրևելին բարձր պաշտոններում աշխատել է կոմունիստական միությունում և կուսակցությունում։ 1972-1986 թվականներին եղել է վրացական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ, 1986-1989 թվականներին՝ Թբիլիսիի Ա. Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, 1990-1991 թթ.՝ Վրաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի անդամ՝ «Վրաստանի միացյալ կոմունիստական կուսակցություն» ընտրական դաշինքից, 1991-2004 թթ.՝ Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր։ Ռոին Մետրևելին Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է ընտրվել 1993 թվականին։
Սահմանադրական դատարանը 2018 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել Գիտությունների ակադեմիայի նախագահ և փոխնախագահ 70 տարեկանից բարձր անձանց ընտրելու արգելքը։