Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության անդամ Նիլս Շմիդի խոսքով՝ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը չեղարկելը պետք է լինի Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու պայմաններից մեկը։ Այս մասին գերմանացի պատգամավորն ասել է Թբիլիսի կատարած եռօրյա այցի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 4 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 5 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
- 6 Նման ամոթալի բան չեմ տեսել, պատրաստվել է ԿԳԲ-ի դարբնոցում․ նախագահը՝ «Երազանքի» պաստառների մասին
Անցած տարեվերջին Եվրահանձնաժողովը Վրաստանի համար սահմանեց 9 պայման, որոնց կատարումից հետո երկիրը կանցնի անդամակցության բանակցությունների փուլ։
«Մենք շատ անհանգստացած ենք Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով և նրա եվրոպական ապագայի ճակատագրով, և սա լավ հնարավորություն է մեզ համար երկու շատ հստակ ուղերձ հղելու. առաջինն այն է, որ մենք ակնկալում ենք, որ հոկտեմբերի վերջին ընտրությունները կլինեն արդար և ազատ: Սրանք վճռորոշ ընտրություններ են Վրաստանի ժողովրդավարության եվրոպական ապագայի համար։ Վրաստանը պետք է որոշի, թե որ ճանապարհով գնալ, և մենք իսկապես հարգում ենք այս ընտրությունների արդյունքները։
Երկրորդ ուղերձը հետևյալն է՝ կառավարության ներկայիս քաղաքականության պայմաններում Վրաստանի կողմից Եվրամիության անդամ դառնալու տարբերակ չկա, Եվրամիությունը դա հստակ հայտարարեց՝ դադարեցնելով եվրաինտեգրման գործընթացը։
ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ ցանկացած որոշում պահանջում է խորհրդարանի հաստատումը, մեր կուսակցությունները Գերմանիայի Բունդեսթագում ամենամեծ մեծամասնությունն են ներկայացնում։ Ներկայիս քաղաքականության լույսի ներքո Վրաստանը չի կարողանա ստանալ Գերմանիայի խորհրդարանի հավանությունը անդամակցության բանակցությունները սկսելու համար։
Բոլորին է հայտնի այն 9 քայլերը, որոնք Վրաստանը պետք է ձեռնարկի ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սկսելու համար։ Ուզում եմ ձեզ ասել, որ մենք պետք է ավելացնենք 10-րդ քայլը, և դա պետք է լինի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի չեղարկումը, որը ակնհայտորեն հակասում է եվրոպական չափանիշներին», - ասել է Նիլս Շմիդը [Թարգմանությունը՝ Formula TV]։
Սեպտեմբերի 4-ից Վրաստանում է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խմբակցությունների խոսնակների պատվիրակությունը։ Նրա անդամներն են Դեբորա Դյուրինգը (90 միություն/Կանաչներ), Յուրգեն Հարդը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն/ՔԴՄ), Ուլրիխ Լեխտեն (Ազատ դեմոկրատական կուսակցություն/FDP) և Նիլս Շմիդը (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն/SPD): Նրանք հանդիպել են ոչ կառավարական կազմակերպությունների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, իսկ վարչապետ Իրակլի Կոբախիձեն և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել են հանդիպել: Այսօր երկուսն էլ ներկա են գտնվել Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած Քութայիսիի միջազգային համալսարանի առաջին շրջանավարտների ավարտական արարողությանը։
«Ցավոք, կառավարությունը, չնայած մեր ցանկությանը, ընդառաջ չգնաց մեզ։ Մենք խնդրեցինք հանդիպում ամենաբարձր մակարդակով՝ երկրորդ և երրորդ մակարդակներում, բայց մերժում ստացանք։ Ինչ-որ կերպ նրանք ժամանակ չէին գտնում, թեև մեր այցը նախատեսված էր շաբաթներ առաջ: Հուսով եմ, որ ընտրություններից հետո շարժումը դեպի ժողովրդավարություն կշարունակվի ուժեղ կառավարությամբ։ Առավել տխուր է այն փաստի լույսի ներքո, որ Վրաստանը նման աջակցություն ունի Գերմանիայից»,- ասել է Ուլրիխ Լեխտեն։
Իրակլի Կոբախիձեն որպես հանդիպումից հրաժարվելու պատճառ է նշել Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթի ելույթը մայիսի 14-ին ռուսական օրենքի դեմ ցույցի ժամանակ և նրան մեղադրել «հեղափոխական փորձի» մեջ։ Խորհրդարանական մեծամասնության անունից գերմանացի գործընկերների հետ հանդիպել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։