«Երկրի միավորման դեպքում, առաջին երեք տարում, մենք կարող ենք մոտ 10 մլրդ ներդրում կատարել Աբխազիայում, ինչպես նաև Սամաչաբլոյում։ Շատ հեշտ կարելի է այս ամենը կազմակերպել»,- տարեկան զեկույցը ներկայացնելիս ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, կառավարությունը այս հարցը քննարկել է տնտեսական խորհրդի ձևաչափով։
«Օկուպացված Աբխազիայի բյուջեն, եթե չեմ սխալվում, կազմում է 200 միլիոն դոլար։ Նրանց այս բյուջեն ամբողջությամբ սուբսիդավորվում է, և ես ուզում եմ ասել հետևյալը, որ մեր աբխազ և օս քույրերի և եղբայրների համար սա բաց թողնված հնարավորություն է... Աբխազիան կարող է դառնալ երկրորդ Մոնակո, և սա չափազանցություն չէ։ Աբխազիան հսկայական ներուժ ունի դառնալու երկրորդ Մոնակո, իսկ Սոխումին` երկրորդ Մոնտե Կառլո, կարելի է այսպես ասել:
Ուստի, իհարկե, մեր քաղաքականությունը խաղաղ է, մենք ցանկանում ենք սպիացնել այդքան պատերազմների արդյունքում ստացած վերքերը։ Մեր քաղաքականությունը չի վերանայվի: Մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով ավարտել այս հակամարտությունը, այս սարսափելի ողբերգությունը և հաշտվել, որպեսզի մենք բոլորս միասին ապրենք միասնական, ուժեղ, եվրոպական Վրաստանում»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, օկուպացված շրջանների հետ կապված կառավարության նպատակն է «ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության խթանումը և վստահության վերականգնումը, հակամարտությունից տուժած բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը և արհեստականորեն բաժանված հասարակությունների հաշտեցումը»:
«Տիկին Թեա Ախվլեդիանիի գրասենյակը [Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը] շատ բան է անում խորհրդարանի հետ միասին։ Մենք շատ ենք օգնում մեր աբխազ ու օս համաքաղաքացիներին, եղբայրներին ու քույրերին։ Մենք այդ մասին հրապարակային չենք խոսում։ Սա գիտակցված և կանխամտածված քաղաքականություն է, որովհետև մենք չենք ուզում դա ցուցադրել: Այնուամենայնիվ, շատ մարդիկ են օգտվում մեր առաջարկած ծառայություններից: Օրինակ՝ նախորդ տարի համալսարան է ընդունվել 230 ուսանող, ավելի քան 1300 մարդ օգտվել է առողջապահական ծառայություններից։ Իհարկե, այդ օգնությունները կշարունակվեն նաև ապագայում»,- նշել է Ղարիբաշվիլին։
Վարչապետը հավելել է, որ «ամենակարևոր խնդիրն ու գաղափարը», որի շուրջ պետք է համախմբվի ազգը, Վրաստանի միավորումն է։
