Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան խորհրդարան է ներկայացրել «Ոչ առևտրային կազմակերպությունների և որպես օտարերկրյա գործակալներ հանդես եկող ֆիզիկական անձանց մասին» օրինագիծը։ Օրենքի նախագիծը նպատակ ունի սահմանափակել հասարակական կազմակերպությունների գործունեությունը, իսկ դրա ընդունման մասին խոսակցությունները սկսվել է դեռևս 2 տարի առաջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Փետրվարի 7-ին Բժանիայի ներկայացրած օրինագծի համաձայն՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունները և անհատները կարող են ճանաչվել որպես օտարերկրյա գործակալներ, եթե նրանք գումար և/կամ այլ գույք են ստանում օտարերկրյա աղբյուրներից և մասնակցում են Աբխազիայի տարածքում քաղաքական գործունեությանը։
«Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի Աբխազիայի Հանրապետության շահերի և քաղաքացիների անվտանգության, ինքնիշխանության, իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։ Այն նաև ապահովում է անհապաղ արձագանք արտաքին միջամտությանը Աբխազիայի պետության և հասարակության քաղաքական գործունեությանը»,- ասված է օրենքի նախագծի բացատրական գրառման մեջ։
Օտարերկրյա աղբյուրներ են համարվում. 1. Այլ պետությունները, 2. Օտարերկրյա պետության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, 3. Միջազգային և օտարերկրյա կազմակերպությունները, դրանց կառուցվածքային ստորաբաժանումները, 4. Օտարերկրյա պետությունների քաղաքացիները, 5. Քաղաքացիություն չունեցող անձինք, 6. Օտարերկրյա կառույցներ՝ առանց իրավաբանական անձ ձևավորելու, 7. Թվարկված աղբյուրներից ֆինանսավորվող անձինք։
«Օտարերկրյա գործակալ» ճանաչվելու հիմք չի հանդիսանում Աբխազիայի անկախությունը ճանաչած երկրից ֆինանսավորում ստանալը։ Ներկայում այդպիսի երկրներ են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն և Սիրիան։
Կազմակերպություններին ու անհատներին «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ կշնորհվի այսպես կոչված Արդարադատության նախարարության կողմից համապատասխան գրանցամատյանում մուտքագրվելուց հետո։
Օրենքի նախագծով «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ ունեցող անձանց կսահմանափակվի մասնակցել ընտրական գործընթացներին, մասնակցել պետական գերատեսչությունների կողմից ստեղծված հանձնաժողովների նիստերին, խորհրդատվական կամ այլ մարմինների աշխատանքներին, չեն ունենա հանրային միջոցառումներ՝ հանրահավաքներ, ցույցեր, երթեր, հանրային քննարկումներ անցկացնելու իրավունք։
Բացի այդ, «օտարերկրյա գործակալները» չեն կարողանա հանրապետական և քաղաքային կրթական կազմակերպություններում կրթական և/կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվել, պետական ֆինանսավորում ստանալ և այլն։ «Օտարերկրյա գործակալների» կողմից արտադրված և/կամ տարածվող նյութերը պետք է ուղեկցվեն ցուցումով, որ դրանք արտադրվել, տարածվել և/կամ ուղարկվել են օտարերկրյա գործակալի գործառույթներ կատարող կամ նման անձի գործունեության հետ կապված անձի կողմից:
Օրենքի խախտումը կառաջացնի վարչական և քրեական պատասխանատվություն։
2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի և Աբխազիայի դե ֆակտո արդարադատության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորման հարցերի շուրջ։ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հնարավոր ընդունմանը հաջորդեցին քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիաները։
2022 թվականի հունվարին 352 մարդ նախագահին ուղղված խնդրագիր է ստորագրել, որտեղ ասվում է, որ «օտարերկրյա գործակալ» կատեգորիան կեղծ և քարոզչական կլիշե է, և նման օրենքը կլինի ռեպրեսիվ գործիք։
«Կարծում ենք, որ ապագայում նման օրենքի ընդունումը, թեկուզ «ամենաթեթև» տարբերակը, անպայման կհանգեցնի հասարակական սեկտորի լուծարմանը, քանի որ քաղաքացիական կազմակերպությունների աշխատակիցները՝ իրենց երկրի հայրենասերները, ի վիճակի չեն լինի թեկուզ մեկ օր ապրել «օտարերկրյա գործակալի» զրպարտչական պիտակի տակ»,- ասում էին օրենքի ընդդիմախոսները։
Բողոքում նշվում էր նաև, որ նման օրենքը կվնասի Աբխազիայի իմիջին միջազգային մակարդակով։
Ռուսաստանում հասարակական կազմակերպությունների հետ կապված «օտարերկրյա գործակալ» հասկացությունն օրենքում հայտնվել է 2012 թվականին։ Ներկայում այս կարգավիճակը տրվում է կառավարությանը քննադատող տեղական և միջազգային ոչ առևտրային կազմակերպություններին, լրատվամիջոցներին և քաղաքացիներին:
2023 թվականի մարտին Վրաստանի խորհրդարանում գրանցվել է «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագիծը, և «Վրացական երազանքն» այն ընդունել է առաջին ընթերցմամբ։ Բազմահազարանոց բողոքի ակցիաների և միջազգային ճնշումների արդյունքում իշխող կուսակցությունը մերժեց օրինագիծը։