Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո իշխանությունը պահանջում է ճանաչել աբխազական անձնագրերը որպես ճամփորդական փաստաթղթեր ԱՄՆ-ում և ԵՄ-ում։ Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների կողմից «ազատ տեղաշարժի հարցը» հերթական անգամ բարձրացվել է ապրիլի 4-5-ին Ժնևում կայացած միջազգային բանակցությունների հերթական փուլում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Մենք հանդիպումներ ունեցանք համանախագահների և ամերիկյան պատվիրակության հետ, որը նոր ղեկավար ունի։ Մենք ևս մեկ անգամ բարձրացրել ենք ազատ տեղաշարժի հարցը։ Խոսակցությունը աբխազական ազգային անձնագրերը որպես տեղաշարժման փաստաթղթեր ճանաչելու մասին էր։ Մենք վկայակոչում ենք միջազգային պրակտիկան՝ աշխարհում կան նախադեպեր, և դա, իհարկե, Կոսովոն է, Թայվանը, Հյուսիսային Կիպրոսը։
Եթե խոսենք Կոսովոյի մասին, ապա Եվրամիությունում կան երկրներ՝ Իսպանիան, Հունաստանը, Սլովենիան, որոնք չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը, բայց, այնուամենայնիվ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը և վիզա են տալիս այս երկրի անձնագրերի համար։ Միաժամանակ շեշտում ենք, որ դա մեխանիկորեն չի նշանակում Աբխազիայի ճանաչում։ Խոսքը տեղաշարժի ազատության հետ կապված սահմանափակումը վերացնելու մասին է»,- ասել է այսպես կոչված արտաքին գործերի փոխնախարար Իրակլի Տուժբան:
Տուժբայի խոսքով՝ Եվրամիությունը բավականին խիստ ու պահպանողական դիրքորոշում ունի այս հարցում՝ ի տարբերություն ամերիկացիների, որոնք հույս են տվել, որ «կփորձեն խնդրի լուծման ինչ-որ ճանապարհ գտնել»։
«Ինչու՞ ենք մենք բարձրացնում այս հարցը: Մեր երկրի շատ քաղաքացիներ ունեն երկրորդ՝ Ռուսաստանի քաղաքացիություն, որը, չնայած բոլոր դժվարություններին, թույլ է տալիս շրջել աշխարհով մեկ։ Մեր հանրապետությունում կա մեծ թվով մարդիկ (25-30%), որոնք տարբեր պատճառներով չունեն երկրորդ՝ ՌԴ քաղաքացիություն։ Հիմնականում երիտասարդները զրկված են Աբխազիայի սահմաններից դուրս գալու հնարավորությունից, բացառությամբ Ռուսաստանի։ Անգամ արտգործնախարարության աշխատակիցները Ռուսաստանի քաղաքացիություն չունեն»,- ասել է Տուժբան։
Ըստ դե ֆակտո կառավարության ներկայացուցչի, Վրաստանն ուղղակի կապ չունի անձնագրերի ճանաչման հարցի հետ. «Չնայած այն բանին, որ այս հարցը մարդասիրական բնույթ է կրում, մենք բոլորս լավ հասկանում ենք, որ որոշումը պետք է կայացվի բավականին բարձր քաղաքական մակարդակում: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, սա շատ բարդ որոշում է, և այստեղ պետք է հաշվի առնել, որ մեր վրացի հակառակորդները դիմակայելու են իրադարձությունների նման զարգացմանը»։
Եվրամիությունը չի ճանաչում Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված շրջաններում Ռուսաստանի Դաշնության կողմից տրված անձնագրերը և ճանապարհորդական այլ փաստաթղթերը։ Այս մասին վերջնական որոշումը Եվրախորհրդարանն ընդունել է 2022 թվականի նոյեմբերին։ Ըստ այդմ, օկուպացված Աբխազիայում և Հարավային Օսիայում բնակվող մարդիկ չեն կարող օգտվել Ռուսաստանի կողմից տրված անձնագրերից վիզա ստանալու և Եվրամիության սահմանները հատելու համար։