Օկուպացված Աբխազիայում պահանջում են դե ֆակտո նախագահի արտահերթ ընտրությունների հարցով «հանրաքվե» անցկացնել։ 36 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբի հայտարարությունը այսպես կոչված Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել հունիսի 27-ին։ «Կարծո՞ւմ եք, թե՞ ոչ, որ անհրաժեշտ է Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը»,- այսպես է հանրաքվեի դրվելիք հարցը ձևակերպվում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 4 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 5 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 6 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
Այսպես կոչված հանրաքվեի նախաձեռնողը վետերանների և քաղաքացիների «Այաարա» կազմակերպությունն է։ Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ Ընտրական հանձնաժողով դիմելու պատճառը «երկրի գործադիր իշխանության անարդյունավետ, ապազգային քաղաքականությունն է», որը «վտանգ է ներկայացնում Աբխազիայի պետության համար»։
«Մենք նկատում ենք, որ պետականության կործանումն իրականացնում են մարդիկ, ովքեր կապ չունեն պատերազմի ժամանակ Աբխազիայի ժողովրդի ձեռք բերած իրավունքի հետ՝ ապրելու ազատ երկրում, իրենց հայրենիքում և տերը լինելու իրենց հողին։ Մենք հայտարարում ենք, որ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մեր նախաձեռնությունը թելադրված է մեր պատասխանատվությամբ և պարտքով երկրի, Աբխազիայի ժողովրդի և ապագա սերնդի հանդեպ, որը պետք է ապրի անկախ պետությունում։
Մենք թույլ չենք տա այս կառավարությանն իրականացնել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Պիցունդայի (Բիճվինթայի-խմբ.) պետական ամառանոցի փոխանցումը, բնակարանների մասին օրենքի ընդունումը, պետական էներգետիկ արդյունաբերությունը մասնավոր ընկերությանը վաճառելը, հերթական բազմամիլիարդանոց վարկը, որի մարումը ընկելու է ապագա սերունդների ուսերին»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Հանրաքվեի նախաձեռնողները նշում են, որ չնայած քաղաքացիական հասարակության, որոշ քաղաքական կուսակցությունների, տարբեր խմբերի ու քաղաքացիների հանրահավաքներին ու ելույթներին, գործող իշխանությունը հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը։
«Կարելի է միայն ենթադրել, որ քաղաքացիների պահանջները հակասում են իշխանության մերկանտիլ անձնական շահերին։ Մենք հաստատապես համոզված ենք, որ Աբխազիայում անհապաղ իշխանափոխություն է անհրաժեշտ։ Դա պետք է արվի սահմանադրական կանոններով և մոտ ապագայում»,- ասված է հայտարարության մեջ։
Դե ֆակտո Աբխազիայի օրենսդրության համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 15-օրյա ժամկետում գրանցում է նախաձեռնող խումբը։ Օրենքի պահանջները չբավարարելու դեպքում գրանցումը կարող է մերժվել։ Գրանցման վկայականը ստանալու պահից հանրաքվեի նախաձեռնող խումբն իրավունք ունի սկսել ստորագրահավաք։ Անհրաժեշտ է, որ հանրաքվե անցկացնելու խնդրանքը ստորագրի 10 հազար «քաղաքացի»։
