«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան ասում է, որ երկրի տնտեսությունն աճում է, բայց ավելացած տնտեսությունը գնում է 20-25 ընտանիքի գրպանը, և ինքն անգիր գիտի այս ամենը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Մարդիկ ընտելանում են պաշտոններին, փող գողանալուն, անպատժելիությանը։ Հիմա տանը այնքան բան են տարել, մտածում են՝ ինչպես պաշտպանեն, պահպանեն այդ ամենը, և վախենում են բռնվելուց։ Այս մարդիկ ոչ թե պետք է անհետանան, այլ պետք է պատասխան տան իրենց փչացրած գործերի համար։ Հարցերը կսկսվեն հիմա՝ ով ինչքան է տարել, ով ինչքան է գողացել, ով ինչքան է փչացրել»,- ասել է Գախարիան ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
Կուսակցության քաղաքական քարտուղար Կախա Քեմոկլիձեի խոսքով՝ «Գախարիայի վարչապետության օրոք այս 20-25 ընտանիքները չէին կարողանում հարստանալ, հետո են սկսել»։
«Այդ մարդիկ չէին կարող տենդերներ շահել, չէին կարող նախապես բիզնես գործարքներ կազմակերպել։ Միայն ես հիշում եմ նրանց տասնյակ նախագծերը, որոնք կասեցվել են և հետևաբար հեռացվել կառավարության աշխատակազմի սեղանից։
Երբ մենք հեռացանք, ո՞րն էր առաջին բանը, որ արեցին։ Իրենց արածն այն էր, որ այս նախագծերը հետ բերեցեին ու դոմինոյի սկզբունքով կանաչ միջանցք բացեցին դրանց համար։
Եթե օբյեկտիվ հակակոռուպցիոն գործակալություն լինի և քննի գործերը, ապա ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր գործեր ի հայտ կգան, երբ շատ արժեքավոր գույքեր փոխանցվել են 1 լարիով։ Պատկերացրեք՝ դուք «Վրացական երազանքի» մտերիմ մարդ եք կամ վարչապետի մտերիմ եք, իսկ Վրաստանի շարքային քաղաքացու ունեցվածքը ձեզ վաճառում են 1 լարիով, ապա դա ձևակերպում են տարբեր մանիպուլյացիաներով, հետո դուք վաճառում եք այս գույքը: Դուք արդեն վաճառում եք միլիոնավոր լարիով ու դոլարով։ Դուք միանգամից միլիոնատեր եք դառնում:
Գախարիան վարչապետի պաշտոնում անում էր այն, ինչ հնարավոր էր։ Այն ժամանակ ընդամենը 5 ընտանիք կար, որոնք մտերիմ էին Բիձինա Իվանիշվիլիի հետ և անում էին դա։ Որտեղ հնարավոր էր այս 5 ընտանիքներին արգելակել, այնտեղ արգելակվել են այս 5 ընտանիքները, և, հետևաբար, նրանք չեն կարողացել տարածվել պետության ողջ մարմնով։ Վիրուսն ամբողջությամբ հաղթելու համար պետք է ղեկավարել համակարգը»,- ասել է Քեմոկլիձեն «Պալիտրա» հեռուստաընկերության եթերում։
Գախարիայի մեղադրանքները «Վրացական երազանքում» դեմագոգիա են անվանել։
Գիորգի Գախարիան Վրաստանի ներքին գործերի նախարարն էր 2017-2019 թվականներին։ Նրա նախարարի պաշտոնավարման ընթացքում՝ 2019 թվականի հունիսի 20-21-ին, ոստիկանությունը դաժանորեն ցրեց Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած ցույցը։ Բողոքի ակցիան սկսվեց ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի Թբիլիսի այցից և Ուղղափառության միջազգային ասամբլեայի նիստը Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռից վարելուց հետո։ Գավրիլովը և ռուսական պատվիրակության մյուս անդամները ստիպված լքեցին Վրաստանը բազմահազարանոց բողոքի ցույցերի և լարվածության պատճառով։ Հանրահավաքը ցրելու ժամանակ տուժել է 240 մարդ, այդ թվում՝ 30 լրագրող, երկու ցուցարար կորցրել են աչքերը։ Հասարակական կարգը խախտելու և ոստիկանության պահանջին չենթարկվելու համար ձերբակալվել է 342 մարդ։
Բողոքի ցույցը ցրելուց հետո հանրության հիմնական պահանջներից մեկը Գախարիայի հրաժարականն էր, սակայն երեք ամսվա ընթացքում նա պաշտոնի բարձրացում ստացավ և նշանակվեց վարչապետ։ Նա կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացել է 2021 թվականի փետրվարի 18-ին։ Որպես պատճառ նա նշել է իշխող «Վրացական երազանքի» թիմից տարբերվող դիրքորոշումը, որ ինքը համաձայն չէր «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի կալանավորման հետ։