Ադիգենի ավանում մարտի 8-ին տեղի մուսուլմաններին թույլ չեն տվել ուրբաթօրյա նամազ կատարել։ Յուսուֆ Միքելաձեին պատկանող տուն են գնացել ուղղափառ եկեղեցու տեղի թեմի հոգևորականներն ու ծխականները։ Նրանք Յուսուֆ Միքելաձեին ստիպել են դուրս գալ փողոց, սպառնացել ու հայհոյել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Տեղում մոբիլիզացված ոստիկանները լրագրողներին թույլ չեն տվել մտնել բակ և աշխատել։ TOK TV-ի փոխանցմամբ՝ բնակչության մի մասը բողոքել է շենքում մահմեդական աղոթարանի բացման դեմ։
«Ո՞վ ես դու անտերի մեկ։ Դուրս արի, մարդկանց հետ խոսիր։ Դեմքդ կփշրեմ, հիմար մարդ։ Երդվում եմ մորս արևով, եթե քեզ հավիտյան կաղ չթողնեմ: Մի կարծիր, որ սա քո տունն է: Այն երբեք քոնը չի լինի, երբեք: Ի՞նչ եք կարծում, կլինե՞ք այստեղ»,- դիմել է ուղղափառ հոգևորական Յուսուֆ Միքելաձեին։
Նրա հետ եղած մարդիկ ասում էին, որ տունը լինելու է «վրացի ժողովրդի, քրիստոնյաների» համար։
Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն փորձել է հանգստացնել զայրացած մարդկանց։ Նրա խոսքով՝ տունը «կփակվի, ու այնտեղ աղոթք չի լինի»։
«Մեր մեծ ցանկությունն է, որ այդպես լինի։ Մենք ոչ մեկին չենք խանգարում, նրանք պետք է աղոթեն, բայց կա մի բան՝ այս մզկիթը բացվել է այստեղ՝ խախտելով բոլոր օրենքները։ Ահա թե ինչի մասին է ձեր հուզմունքը: Ձեզ էլ եմ հասկանում»,- ասել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ «այս գործը» վաղուց է ընթանում, կառավարությունն աշխատում է, և իրենք որոշակի համաձայնության են եկել։
«Ես երեկ հանդիպեցի այս պարոններին։ Մենք զրուցեցինք մեկուկես ժամ։ Մենք այնպիսի պայմանավորվածություն ունեինք, որ այսօր մարդիկ, հավատացյալները, մահմեդական համայնքը այստեղ չէին գա, և միայն տան տերն ու նրա մոլլաներից մեկը պետք է այստեղ նամազ կատարեր։ Իրականում նրանք կատարել են այս պայմանը»,- ասել է Գոչա Քիմաձեն։
Քաղաքապետն ասել է, որ երկուշաբթի նույնպես կհանդիպի մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ։ «Որ իմանաք, երկուշաբթի չեն գալիս մեզ հետ բանակցելու։ Նրանք երկուշաբթի օրը գալիս են պատասխան տալու, որ այն, ինչ ես ձեզ ասում եմ, այսպես ասած, փաստաթղթավորվելու է»,- հավաքվածներին ասել է Գոչա Քիմաձեն։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադիգենիում կոնֆլիկտ է տեղի ունենում տեղի մահմեդական համայնքի հետ։ 2016 թվականին մահմեդականների վրա էին հարձակվել այն պատճառով, որ վերջիններիս պահանջում էին առանձին գերեզմանոց ունենալ։