Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները համատեղ ընկերություն են ստեղծում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը շահագործելու համար:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Ադրբեջանի երկաթուղիների ղեկավար Ռովշան Ռուստամովն ասել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, իրավական փաստաթղթեր են նախապատրաստվել, և մոտ ապագայում սպասվում է համատեղ ընկերության ստեղծում։ Կողմերը կունենան ընկերության բաժնետոմսերի 50-50 տոկոսը։
«Համատեղ ընկերության հիմնական գործառույթներն են նախագծերի հետ կապված աշխատանքների իրականացումը, բեռնափոխադրումների սակագների սահմանումը, բեռների փոխադրումը և ընդհանուր առմամբ գործառնական խնդիրների լուծումը»,- հավելել է Ռուստամովը։
Ադրբեջանի երկաթուղու ղեկավարի խոսքով՝ անցյալ տարի սկսված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի ամբողջական արդիականացման և թողունակությունը մինչև 5 մլն տոննա հասցնելու աշխատանքները գրեթե 95 տոկոսով ավարտված են։ Մարտի 2-ին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ծանոթացել են ավարտված աշխատանքներին։
«Ծրագիրը բաղկացած էր 5 փուլից, որից երեքն արդեն ավարտված է։ Այդ կապակցությամբ վրացական կողմը ներկայացրել է համապատասխան հիմնավոր փաստաթղթեր։ Աշխատանքներն ավարտվում են նաև Ախալքալաքի կայարանում։ Մնացած աշխատանքները նախատեսվում է ավարտել երկու ամսից»,- ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Ռովշան Ռուստամովը։
Ռուստամովի խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որը հանդիսանում է Միջին միջանցքի կարևորագույն մասերից մեկը, լայն հնարավորություններ է ստեղծում Չինաստանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների համար. «Ամենամեծ օգուտներից մեկը, որ այս ճանապարհը կբերի մեր երկրին, կլինի տարանցիկ բեռների ծավալների ավելացումը»,- նշել է նա։
Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման վերաբերյալ միջազգային համաձայնագիր են ստորագրել 2007 թվականին, նախագծի իրականացումը սկսվել է 2008 թվականին, իսկ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին Բաքվում կայացել է երկաթուղու բացման արարողությունը։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու երկարությունը 826 կմ է, որից 254 կմ-ն անցնում է Վրաստանի տարածքով։ Երկաթուղու վրացական հատվածը ներառում է 22 կամուրջ, 13 կայարան, 24 վերգետնյա անցում և 4 ձնապաշտպան թունել։
Ադրբեջանական կողմի տվյալներով՝ 2017-2022 թվականներին այս երկաթուղային գծով փոխադրված բեռների ծավալը կազմել է 1 347 585 տոննա։