Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը կգործի ևս երեք ամիս՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Կորոնավիրուսի (COVID-19) տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու նպատակով Ադրբեջանի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ի ժամը 06:00-ն։
Ադրբեջանի ցամաքային սահմանները հարևան Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ փակ են 2020 թվականի մարտից։ Ներկայում երկիր մուտքը հնարավոր է միայն օդային ճանապարհով։ Բացի այդ, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են լքել երկիրը ցամաքային սահմաններով։
Փետրվարին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով կառավարական աղբյուրին, հայտնել էին, որ ապրիլից նախատեսվում է գործարկել Թբիլիսի-Բաքու-Թբիլիսի երթուղով մարդատար գնացքը: Այս մասին հայտարարել է նաև «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն և նույնիսկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին, թեև երկաթուղային տրանսպորտի վերականգնման ժամկետներ չի նշել։
«Ադրբեջան իմ այցի ընթացքում մենք նախագահ Ալիևի հետ զրույց ունեցանք Բաքու-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ մարդատար գնացքի նշանակման մասին: Ես կցանկանայի անձամբ շնորհակալություն հայտնել նրան մեր երկրի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար»,- ասել է Կոբախիձեն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2023 թվականի մայիսի 5-ից չեղարկել է Կորոնավիրուսի համաճարակի կարգավիճակը։
Ադրբեջանի կառավարությունը խոստովանում է, որ չի բացում իր սահմանները անվտանգության նկատառումներից ելնելով։
«Ցամաքային սահմանները փակելու որոշումը կայացվել է Covid-ի պատճառով: Ֆորմալ առումով մենք դեռ կարանտինային փուլում ենք, բայց միևնույն ժամանակ, եկեք անկեղծ լինենք․ սահմանները փակելու որոշումը միայն սրանով պայմանավորված չէ: Որպես նախագահ, որպես ամեն օր ազգային անվտանգության հարցերով զբաղվող մարդ, կարող եմ ասել, որ սահմանները փակելուց հետո մենք տեսանք հսկայական օգուտներ մեր անվտանգության համար»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2024 թվականի ապրիլի վերջին։
Ալիևի խոսքով՝ կառավարությունը գիտակցում է այն խոչընդոտները, որոնց բախվում են Ադրբեջանի և հարևան երկրների քաղաքացիները, «սակայն ազգային անվտանգությունը պետք է լինի առաջին տեղում»:
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի Հանրապետությունում ապրում է մոտավորապես 10 հազար էթնիկ վրացի, որը կազմում է երկրի բնակչության 0,1%-ը։ Բացի այդ, ադրբեջանցիները ներկայացնում են Վրաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը։ 2014 թվականի մարդահամարի տվյալներով՝ նրանց թիվը կազմում է մոտավորապես 233 հազար մարդ, կամ բնակչության 6,3%-ը։
