Ադրբեջանում ձերբակալվել է հետազոտող Բահրուզ Սամադովը, ով քննադատում էր կառավարությանը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ադրբեջանում հավանաբար դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է քաղաքական հետազոտող, իշխանությանը քննադատող Բահրուզ Սամադովը, ով Հայաստանի հետ խաղաղության կողմնակից է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Turan-ի փոխանցմամբ՝ Բահրուզ Սամադովը ձերբակալվել է օգոստոսի 21-ի երեկոյան։ Նրա տատիկը լրատվականին պատմել է, որ իր թոռը ժամը 16:00-ի սահմաններում դուրս է եկել տնից՝ ընկերոջ հետ հանդիպելու։

«Կես ժամ հետո 5-6 հոգի եկան մեր տուն, ներկայացան որպես ՊԱԾ աշխատակից, ասացին, որ Բահրուզից բողոք կա, որ նա թմրանյութերով է զբաղվում։ Տունը խուզարկվել է, և Բահրուզի համակարգիչը, անձնագիրը, արտասահմանյան համալսարանների երկու դիպլոմները և Բահրուզի հոդվածը պարունակող անգլերեն գիրքը վերցվել է։ Թմրանյութ չի հայտնաբերվել»,- պատմել է ձերբակալվածի տատիկը։

Ավելի ուշ փաստաբանը նրան հայտնել է, որ Սամադովը կասկածվում է «դավաճանության» մեջ, իբր, հայտնաբերվել է նրա նամակագրությունը հայերի հետ, և որ նա հոդվածներ է գրում նրանց պատվերով։ Տատիկը հերքում է այս մեղադրանքները։

«Բահրուզը զբաղվում էր գիտական ​​հետազոտություններով։ Նա Չեխիայի Չարլզի համալսարանի դոկտորանտ է։ Մեկ ամիս առաջ արձակուրդ է եկել»,- պատմել է տատիկը։ Նրա տեղեկություններով՝ Բահրուզ Սամադովը համալսարան պետք է վերադառնար օգոստոսի 22-ին։

Իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Բահրուզ Սամադովի ձերբակալությունը։

Ինչպես գրում է Turan-ը, Սամադովը հայտնի է իր պացիֆիստական ​​հայացքներով։ Նրա հոդվածները և Ադրբեջանի կառավարությանը քննադատող մեկնաբանությունները տպագրվել են արևմտյան լրատվամիջոցներում և վերլուծական հրատարակություններում, նա OC Media-ի և «Բաքվի հետազոտական ինստիտուտի» (BRI) հեղինակ է։

Վերջին ամիսներին Ադրբեջանում ձերբակալվել են մի քանի տասնյակ լրագրողներ, իրավապաշտպաններ և քաղաքական ակտիվիստներ։ Թբիլիսիում ձերբակալվել է կառավարության քննադատներից, Azel.Tv-ի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովը։ Վրացական դատարանի որոշմամբ նա օգոստոսի 4-ից գտնվում է արտահանձնման կալանքի տակ։ Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ լրագրողը հետախուզվում էր Ադրբեջանի կողմից՝ սպառնալիքների և շորթման գործով։ Ինչպես հայտարարել են իրավապաշտպանները, նրա դեմ Բաքվում գործ է հարուցվել 2024 թվականի մայիսին։ Սադիգովի ընտանիքի անդամները կարծում են, որ ձերբակալությունը կապված է նրա գործունեության և կառավարության հասցեին քննադատության հետ։ Աֆղան Սադիգովը Վրաստանում էր ապրում 2023 թվականի դեկտեմբերի 24-ից։ Ձերբակալությունից մոտ երկու շաբաթ առաջ նա փորձել է կնոջ և երկու անչափահաս դստրերի հետ մեկնել Թուրքիա, սակայն Թբիլիսիի միջազգային օդանավակայանի վրացի սահմանապահները թույլ չեն տվել նրանց հատել սահմանը։ Այն ժամանակ նրան չեն ձերբակալել և բացատրել են, որ կարող է վերադառնալ միայն Ադրբեջան։

Ինչպես ինքն է ասում, Վրաստան է եկել բուժվելու համար, սակայն իր հասցեին հնչող սպառնալիքների և ադրբեջանցի լրագրողների ձերբակալությունների նոր ալիքի սկսվելու պատճառով այդպես էլ չի վերադարձել հայրենիք։ Սադիգովները Վրաստանում իրենց ապահով չեն զգացել և այդ պատճառով ցանկացել են լքել երկիրը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):