Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության աշխատակիցները ձերբակալել են Շիդա Քարթլիի ոստիկանության Ագարայի բաժնի պետ Իոսեբ Գելաշվիլիին։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն գնելու և պահելու և հատկապես մեծ քանակությամբ չմաքսազերծված ծխախոտ պահելու և փոխադրելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
Նախարարության տեղեկություններով՝ ձերբակալվածի ավտոմեքենայի, բնակելի տան և գրասենյակի խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավվել է մեծ քանակությամբ չմաքսազերծված ծխախոտ, հրազեն, փամփուշտ, փամփշտատուփ և գումար։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ոստիկանության բաժնի պետը Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանից չմաքսազերծված ծխախոտ է տեղափոխել և վաճառել տեղի խանութներում։
Ագարան Քարելիի մունիցիպալիտետի գյուղերից է և մոտ է օկուպացված Ցխինվալիի շրջանի գյուղերին։
Հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ և 236-րդ հոդվածի 3-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով։
