Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում աջակիցների հետ հանդիպման ժամանակ հարձակման է ենթարկվել։ Կրակոցները լսվել են այն ժամանակ, երբ Թրամփը կանգնած է եղել ամբիոնի մոտ և ելույթ է ունեցել։ Նախկին նախագահին բեմից հեռացրել են գաղտնի ծառայության աշխատակիցները։ Հարձակվողը սպանված է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Դեպքից հետո տարածված հայտարարության մեջ Թրամփը գրել է, որ գնդակը ծակել է աջ ականջի վերին մասը։ Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է նախկին և ներկա նախագահների անվտանգության համար, հայտնել է, որ հարձակվողը բարձր դիրքից մի քանի կրակոց է արձակել բեմի ուղղությամբ։ Նրան վնասազերծել են ծառայության աշխատակիցները։ Զոհվել է նաև հանդիպման մեկ մասնակից, երկուսը՝ ծանր վիրավորվել։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տվյալներով՝ հարձակվողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ FBI-ը կատարվածը որակել է որպես սպանության փորձ։
«Այսօր երեկոյան տեղի է ունեցել այն, ինչ մենք անվանում ենք մահափորձ մեր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ»,- մամուլի ասուլիսում ասել է FBI-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ օպերատիվ ծառայությունները շարունակում են աշխատել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է իր մրցակցի նկատմամբ բռնությունը և իր աջակցությունն է հայտնել Թրամփին. «Ամերիկայում նման բռնության տեղ չկա։ Մենք պետք է ազգովի համախմբվենք և դատապարտենք այն»,- ասել է Բայդենը։
Չնայած տեղի ունեցածին՝ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն չի չեղարկել հուլիսի 15-18-ը նախատեսված համազգային համագումարը, որին Դոնալդ Թրամփը պաշտոնապես կառաջադրվի որպես կուսակցության նախագահի թեկնածու։ Թրամփն ինքը պատրաստվում է մասնակցել դրան։
Վրաստանի իշխանությունները արձագանքել են Դոնալդ Թրամփի վրա հարձակմանը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն՝ միջադեպի հետ կապված է «գլոբալ պատերազմի կուսակցությունը»։
«Գլոբալ պատերազմի կուսակցությունը չի փոխում իր մեթոդները։ 21-րդ դարում լիբերալ ֆաշիզմը, արմատականությունը, բևեռացումը, ատելությունը և արյունալի հարձակումները քաղաքական գործիչների վրա դարձել են սովորական Ամերիկայում և Եվրոպայում: Ես համերաշխություն եմ հայտնում և մաղթում առողջություն Դոնալդ Թրամփին»,- գրել է Կոբախիձեն սոցցանցում։
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի կարծիքով՝ «ժողովրդավարության դրոշակակիր երկրում նախագահի թեկնածուի վրա հարձակումը» զարմանալի է, անհանգստացնող ու տագնապալի։ Նա Թրամփին ցանկանում է ապաքինվել և արագ վերադառնալ ընտրական պայքարին։
«Քաղաքական բռնություններն ու մահափորձերը, դիվերսիոն գործողություններն ու ստի, պատերազմի ու ավերածությունների քարոզչությունը «գլոբալ պատերազմի կուսակցության» և լիբերալ ֆաշիզմի ձեռագիրն են։ Վրաստանում գործակալական կուսակցությունների դիրքորոշումն այն է, որ «գլոբալ պատերազմի կուսակցություն» չկա, «Վրացական երազանքն» է դա հորինել...»,- Facebook-ում գրել է Մդինարաձեն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ ժողովրդավարության մեջ քաղաքական բռնության համար տեղ չպետք է լինի։ Նա ապաքինում է մաղթել Թրամփին և բոլոր վիրավորներին, ինչպես նաև ցավակցություն է հայտնել հանդիպման զոհված մասնակցի ընտանիքին։