Գորիի մունիցիպալիտետի Աձվի գյուղի մերձակայքում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի կերպով ձերբակալված Թեյմուրազ Խոմասուրիձեն ազատ է արձակվել Ցխինվալիի մեկուսարանից։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ նա արդեն գտնվում է կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության պետական անվտանգության կոմիտեն հայտարարել է, որ հուլիսի 13-ին Աձվի գյուղի բնակիչ, 59-ամյա Խոմասուրիձեն, ձերբակալվել է այսպես կոչված սահմանի ապօրինի հատման համար։
«Պարզվել է, որ Խոմասուրիձեն միտումնավոր հատել է Վրաստանի հետ Հանրապետության պետական սահմանը Ցխինվալի շրջանի Աձիսարի (Աձվիսթավի) բնակավայրի մոտ։ Հուլիսի 15-ին Ցխինվալի քաղաքային դատարանը նրան վարչական իրավախախտ է ճանաչել, և նա տուգանվել է վարչական վտարմամբ։ Երեքշաբթի օրը իրավախախտը սահմանված կարգով հանձնվել է Վրաստանի իշխանություններին»։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ Թեյմուրազ Խոմասուրիձեի ազատ արձակման գործընթացում ակտիվորեն օգտագործվել են ինչպես Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) «թեժ գծի» մեխանիզմը, այնպես էլ այլ գործիքներ։
