Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասել է, որ նախարարները կգնահատեն նաև Վրաստանում տիրող իրավիճակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունը շեղվում է եվրոպական ճանապարհից, և նախարարները պետք է որոշեն, թե ինչպես վարվեն»,- ասել է Ժոզեֆ Բորելը։
Հարցին, թե ակնկալում է, որ այսօր Վրաստանի հետ կապված որևէ որոշում կկայացվի, Բորելը պատասխանել է, որ այսօր կլինի նախարարների մակարդակով երկրում ստեղծված իրավիճակի առաջին գնահատականը։
Արտաքին հարաբերությունների խորհուրդը կանցկացվի երկու օր՝ Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ և այն կղեկավարի Ժոզեֆ Բորելը։
Օրեր առաջ Financial Times-ը հայտնել էր, որ ի պատասխան «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերաբերյալ կառավարության անհարկի դիրքորոշման՝ ԵՄ մի քանի երկրներ պահանջում են պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ, այդ թվում՝ դադարեցնել առանց վիզայի ռեժիմը։ Լրատվականը գրել է, որ Էստոնիան, Նիդերլանդները, Չեխիան և Շվեդիան այն երկրներից են, որոնք կոչ են անում հաջորդ շաբաթ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկել զսպող միջոցներ: Financial Times-ին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի ճանապարհորդության չեղարկումից բացի, քննարկվում են նպատակային պատժամիջոցներ և ԵՄ ֆինանսավորման սառեցում։
