«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հայտնել է, որ ճանաչել է ոստիկաններից մեկին, ով ապրիլի 17-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Էլիսաշվիլին ճեպազրույց է անցկացրել Հատուկ քննչական ծառայության դիմաց։ Այս գերատեսչությունը Էլիսաշվիլիի գործը քննում է արդեն հինգ ամիս շարունակ՝ ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
«Արդեն հինգերորդ ամիսն է՝ մի կողմից Հատուկ քննչական ծառայությունը, մյուս կողմից՝ ՆԳՆ-ն ասում է, մեզ չի հաջողվում պարզել, թե ովքեր են այն ոստիկանները, ովքեր ներգրավված են եղել ձեր նկատմամբ բռնության մեջ։ Սակայն «Պիրվելի» հեռուստաալիքը ցուցադրել է բացառիկ կադրեր, որտեղ երևում են բազմաթիվ ոստիկանների դեմքեր։ Ես պարզեցի դրանցից մեկին և ուզում եմ այն ներկայացնել ձեզ։
Սա Խաշուրիի ոստիկանապետի նախկին տեղակալ, ներկայում քրեական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից Զաքրո Չոխելին է։ Կադրերում ինձ հարվածելիս երևում է Զաքրո Չոխելին։ Նա մեծ եռանդով դուրս է գալիս ու մի քանի անգամ հարվածում ինձ ընկած վիճակում։
Սա շատ ծանր հանցագործություն է։ Մենք այդ նյութը կտրամադրենք այս անմխիթար կառույցին, սակայն հույս չունեմ, որ որևէ մեկին մեղադրանք կառաջադրվի»,- ասել է Էլիսաշվիլին։
Ապրիլի 17-ին «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ֆիզիկական բռնության է ենթարկվել այն բանից հետո, երբ նա փորձել է ճեղքել ոստիկանական շղթան և մտնել շենք։ «Պիրվելի» հեռուստաընկերության հեռարձակած կադրերում երևում է, որ տասնյակ ոստիկաններ ձեռքերով ու ոտքերով հարվածում են գետնին ընկած Էլիսաշվիլիին։
Ինչպես ասել է Էլիսաշվիլին, իր նկատմամբ հաշվեհարդար են տեսել պարեկային ոստիկանության բաժնի պետ Վաժա Սիրաձեի հրամանով։ Հատուկ քննչական ծառայությունը գործը հարուցել է պաշտոնեական լիազորությունները գերազանցելու հոդվածով, թեև գործող պատգամավորի նկատմամբ խմբակային բռնության գործով ձերբակալվածներ չկան։
Նշենք, որ ռուսական օրենքի դեմ ցույցերի օրերին բռնություններից մի քանի օր առաջ Ալեկո Էլիսաշվիլին հանձնաժողովի քննարկման ժամանակ ֆիզիկական բռնություն էր գործադրել օրենքի հեղինակներից Մամուկա Մդինարաձեի նկատմամբ և հանկարծակի հարվածել նրա գլխին։ Միջադեպից հետո Մդինարաձեն ասել է, որ Էլիսաշվիլիին «արժանի պատասխան» կտրվի։