Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող ցույցի ժամանակ ոստիկանները ծեծի են ենթարկել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Էլիսաշվիլիին։ Ինչպես ասել է պատգամավորը՝ պարեկային ոստիկանության բաժնի պետ Վաժա Սիրաձեի ցուցումով իրեն ֆիզիկական բռնության են ենթարկել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«Վաժա Սիրաձեի ցուցումով մի քանի ոստիկան քաշքշեցին ինձ։ Քաշքշոցի ժամանակ ես ընկա ու այդ ընկած վիճակում ինձ անխնա հարվածում էին։ Հետո ինձ տեղափոխեցին ՆԳ նախարարության Դիդուբեի բաժին, որտեղ մնացի մի քանի ժամ։ Այնտեղ մարդկային միջավայր էր։ Հետո եկա կլինիկա, շատ էր ցավում ու պարզվեց, որ կողոսկրի կոտրվածք ունեմ»,- «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը ասել է Էլիսաշվիլին։
Գիշերը խորհրդարանի շենքի դիմաց ռուսական օրենքի դեմ անցկացված բազմահազրանոց ցույցի մասնակիցները շարժվել են դեպի կառավարության շենք և հանդիպում պահանջել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Ալեքսանդր Էլիսաշվիլին փորձել է մտնել կառավարության շենք, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Տեսանյութում երևում է, որ պատգամավորին ուժով նստեցրել են ոստիկանական մեքենան ու տարել։
Մի քանի օր առաջ Ալեքսանդր Էլիսաշվիլին հանձնաժողովի քննարկման ժամանակ բռնություն էր գործադրել ռուսական օրենքի հեղինակներից Մամուկա Մդինարաձեի նկատմամբ և հանկարծակի հարվածել նրա գլխին։ «Սրան համարժեք պատասխան կտրվի։ Ես հիմա չեմ պատրաստվում փողոցային մեթոդներով սպառնալ։ Մենք լիարժեք պատասխան կտանք»,- միջադեպից հետո ասել է Մամուկա Մդինարաձեն։ Միջադեպին արձագանքել է նաև «Վրացական երազանքի» պատգամավոր Դավիթ Մաթիկաշվիլին, ով խորհրդարանի նիստերի դահլիճում ասել է․ «Մեկ բռունցքի դիմաց, դուք կստանաք տասը։ Ոչ ոք չի մարսի այս խորամանկ ու վախկոտ արարքը»։ Խորհրդարանական մեծամասնության անդամներ Նոդար Տուրձելաձեն, Շոթա Խաբարելին և Դավիթ Կաճարավան ծեծի են ենթարկել Էլիսաշվիլիին և մարմնական վնասվածքներ հասցրել։
