Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն արդեն կա, բայց որպեսզի այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր և վերջ տալ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային պահանջներին»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Հայաստանի Անկախության Հռչակագրում ուղղակի կոչեր են պարունակում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը Հայաստանին միացնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ։ Այս փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան նաև Հայաստանի այլ նորմատիվ-իրավական փաստաթղթերում։ Շատ կոնվենցիաներում և այլ փաստաթղթերում, որոնց միացել է Հայաստանը, բազմաթիվ վերապահումներ կան, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ բողոքների հիմքում ընկած են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չճանաչելը, Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից։
«Խաղաղության կարելի է հասնել, եթե վերջ տրվեն այդ պահանջներին, փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ-իրավական փաստաթղթերում»,- ասել է Իլհամ Ալիևը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսել է խաղաղության հասնելու գործընթացում անկախության հռչակման գործոնի մասին։ Փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նա ասել էր, որ եթե Հայաստանի պետական քաղաքականությունը հիմնված լինի 1990 թվականին ընդունված հռչակագրի վրա, որը մեջբերված է նաև գործող Սահմանադրության նախաբանում, երբեք խաղաղություն չի լինի։ Հռչակագրում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պետք է վերամիավորվեն։ Բացի այդ, այն ներառում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1․5 միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու կոչ։
«Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Հիմա հարց՝ մեր պետական քաղաքականությունն արդյոք պիտի հղվի դրա վրա և արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է այդ ուղերձով առաջնորդվեն և պետք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա»,- ասել է Փաշինյանը։
2023 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն ակտիվորեն ընթանում էին, և երկու երկրների ղեկավարները նույնիսկ ասում էին, որ մինչև տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել, սակայն դա տեղի չունեցավ։ Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց, որից հետո ամբողջությամբ վերականգնեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա և հայտարարեց ինքնիշխանության վերականգնման մասին։ Էթնիկ հայերը [մոտ 100 հազար մարդ] զանգվածաբար լքեցին շրջանը և տեղափոխվեցին Հայաստան։