Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելիս ուժ չեն կիրառելու

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացած հանդիպմանը պայմանավորվել են, որ խստորեն կկատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները և ուժ չեն կիրառի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար: Այս մասին ասված է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին»,- ասված է հայտարարության մեջ։

«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ղեկավարներն ընդունում են ռուս խաղաղապահների ջանքերը՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար։ Նրանք ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված ակտիվ նախապատրաստման կարևորությունը։

Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների շուրջ ծագել է 20-րդ դարի սկզբին, երբ Իոսիֆ Ստալինի որոշմամբ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմում վերածվել է ինքնավար շրջանի։ Խորհրդային տարիներին Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության ճնշող մեծամասնությունը ազգությամբ հայեր էին։

1988-ին Ղարաբաղի բնակիչները ցանկանում էին, որ Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից տեղափոխվի Խորհրդային Հայաստանի կազմ։ 1990-ականների սկզբին հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի։ Ռազմական գործողությունները շարունակվեցին մինչև 1994 թվականը, և ի վերջո շրջանը անցավ տեղի հայերի վերահսկողության տակ, որոնք անկախություն հռչակեցին Ղարաբաղի տարածքում։ 1994 թվականին Բիշքեկի արձանագրության ստորագրումից հետո հակամարտությունը հիմնականում սառեցվեց, սակայն զինված բախումները կողմերի միջև դեռ շարունակվում են։ Հրադադարի խախտման կարևոր դեպք էր 2016 թվականի ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմ անունով հայտնի ռազմական դիմակայությունը։

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին պատերազմը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և ավարտվել նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հրադադարի համաձայնագրով։ Պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 7000 զինվոր և 170 խաղաղ բնակիչ, ավելին՝ վիրավորվել։ Պայմանագրի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի մի քանի շրջանների վրա, որոնք նախորդ պատերազմից ի վեր գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ։

Իրավիճակը լարվել է նաև 2022 թվականի օգոստոսին և սեպտեմբերին։ Սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված զինված հակամարտությունը հայկական կողմից 207 մարդու կյանք խլեց, իսկ Ադրբեջանը կարողացավ գրավել Հայաստանի տարածքի 10 քառակուսի կիլոմետրը։ Տասնյակ զոհեր են եղել նաև ադրբեջանական կողմում։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ առ դեմ հանդիպումը։ Ադրբեջանն առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ ունենալ այսպես կոչված տնտեսական միջանցք, որը ենթադրում է, որ տրանսպորտը և բեռները այս միջանցքով պետք է անցնեն առանց ստուգման։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):